Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/4G ցանցի միջոցով հայաստանցի և ռուսաստանցի երիտասարդ լրագրողները կպատմեն Երևանի կյանքի մասին
28/03/2016 15:40
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/4G ցանցի միջոցով հայաստանցի և ռուսաստանցի երիտասարդ լրագրողները կպատմեն Երևանի կյանքի մասին

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում կայացել է «Մեդիապոլիգոն-Երևան 24» միջոցառման հանդիսավոր բացումը:

Նախագծի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունն արտերկրից ժամանած շուրջ 80 մասնակիցներին և կազմակերպիչներին տրամադրել է հեռախոսահամարներ, ինչպես նաև 4G Wi-Fi երթուղղիչներ՝ ցանցի ներսում անվճար խոսելու և համացանցով՝ 3G/4G ցանցերի միջոցով, նյութերի փոխանցումը և հեռարձակումն իրականացնելու համար:

Նախագծի մասնակիցներն իրենց պատրաստած տեքստային, ֆոտո և տեսանյութերն ուղարկելու են «Մոսկվայի տուն» մշակութային և գործարար կենտրոնում տեղակայված՝ նախագծի գլխավոր գրասենյակ, որտեղից էլ դրանք հրապարակվելու են:

Երևանում «Մեդիապոլիգոն-Երևան 24» ծրագիրը կազմակերպվել է մոսկովյան «Էկսպերտ» մեդիահոլդինգի՝ «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրի և «Արմինֆո» լրատվական գործակալության համագործակցությամբ:

«Մեր ընկերությունը բարձր է գնահատում ուսուցողական, ճանաչողական բնույթ կրող նախաձեռնությունների կազմակերպումը: «Մեդիապոլիգոն-Երևան 24» նախագծի դեպքում ողջունելի է այն հանգամանքը, որ տարբեր երկրների երիտասարդ լրագրողներ միմյանց հետ շփվելու, միմյանցից սովորելու, աշխարհայացքն ընդլայնելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կունենան: Լրագրողի մասնագիտությունը պահանջում է կշռադատելու ունակություն և իրողությունն անաչառ, ազնիվ և արդար մեկնաբանելու վճռականություն: Սրանք մարդկային հատկանիշներ են, որոնք ձեռք են բերվում անըդհատ ինքնազարգացման, ինքնակրթման, սեփական անձը հղկելու արդյունքում: Ուրախ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի հնարավորությունները կծառայեն այս երիտասարդների՝ նախագծի շրջանակում աշխատանքը կազմակերպելու գործին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

«Մեդիապոլիգոն-Երևան 24»-ը ինովացիոն կրթական ծրագիր է, որի նպատակն է մեկ տանիքի տակ հավաքել լրատվական ոլորտի գործող և ապագա մասնագետներին: Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդ լրագրողներին և ուսանողներին՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ և ծանոթանալու ճանաչված մասնագետների հետ: Միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանելու Ռուսաստանի մի շարք ճանաչված լրագրողներ, հրավիրվելու են Հայաստանի ճանաչված մասնագետներ: Շուրջ մեկ շաբաթ մասնագետները դասընթացներ և վարպետության դասեր են անցկացնելու լրատվության, լուսանկարչության և տեսանյութերի պատրաստման ոլորտներում: «Մեդիապոլիգոն-Երևան 24» ծրագրին մասնակցելու են նաև երիտասարդ լրագրողներ և ուսանողներ՝ Ռուսաստանի մի շարք քաղաքներից:

Հարկ է նշել, որ «Մեդիապոլիգոն-Երևան 24» ծրագիրը ներառում է նաև «Երևան 24» խորագիրը կրող մի յուրահատուկ միջոցառում, որի ընթացքում 24 ժամ անընդմեջ ծրագրի երիտասարդ մասնակիցները ներկայացնելու են Երևանի կյանքը՝ առավոտից մինչև հաջորդ առավոտ: Մասնակիցներն այցելելու են մայրաքաղաքի տարբեր վայրեր և Երևանի կյանքի մասին նյութեր են պատրաստելու, որոնք 24 ժամվա ընթացքում հրապարակվելու են «Ռուսսկիյ ռեպոռտյոռ» ամսագրի և «Արմինֆո» լրատվական գործակալության կայքերում՝ www.24.rusrep.ru / www.arminfo.info հասցեով:

Երևանն իներորդ քաղաքն է, որտեղ իրականացվում է «Մեդիապոլիգոն» կրթական ծրագիրը. մինչ այդ ծրագիրն անցկացվել է Ռուսաստանի Բելգորոդ, Կալինինգրադ, Նովոսիբիրսկ, Կազան, Եկատերինբուրգ, Ուֆա, Պերմ, Չելյաբինսկ և Սամարա քաղաքներում, ինչպես նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45