Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
29/03/2016 19:33
Կիսվել

ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով Հայաստանի հարկային համակարգի շարունակական բարելավման գործընթացում ԱՄՀ աջակցությունը` ՊԵԿ նախագահն անդրադարձել է ոլորտի օրակարգային խնդիրներին` ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված կոմիտեի քաղաքականությունը, որի արդյունքները հնարավոր կլինի արձանագրել առաջիկայում. «Չհարկվող շրջանառության դեմ պայքարում իրական քայլեր ենք նախաձեռնելու` խթանելով հարկային դաշտում հավասարության սկզբունքների պահպանումը և առանձնացնելով իրական ՓՄՁ-ներին խոշոր բիզնեսից: Վերջինը լինելու է դիտակետում` միաժամանակ օրինապահ տնտեսվարողներին հնարավորություն ընձեռելով գործունեություն իրականացնել առավել հարմարավետ բիզնես միջավայրում»: Խոսելով մտահոգիչ գործոններից, որոնք կարող են բացասաբար ազդել 2016թ.-ի հարկային եկամուտների ցուցանիշների վրա` դիտարկվել են ներմուծումների ծավալի կրճատումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային գների անկումը, առևտրատնտեսական գործընկեր երկրներում ընթացող զարգացումները և օրենսդրության փոփոխությամբ հարկային արտոնությունների շնորհումը: Վերջինները, միտված լինելով տնտեսական ակտիվության աճի ապահովմանը, սկզբնական շրջանում հանգեցնում են պետական եկամուտների էական նվազման: Այդուհանդերձ, Հովհաննես Հովսեփյանի հավաստիացմամբ, ՊԵԿ-ը ձգտելու է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով Հայաստանում ևս միջազգային առաջավոր փորձին համարժեք ցուցանիշներ գրանցել:

Ողջունելով ՊԵԿ նորանշանակ նախագահի որդեգրած քաղաքականությունը` Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին ոլորտային զարգացման ծրագրերի աջակցման հարցում սերտորեն համագործակցելու պատրաստակամություն է հայտնել` հուսալով, որ ինչպես հարկային նոր օրենսգրքի, այնպես էլ համակարգի կայունությանն ու զարգացմանը նպաստող այլ ծրագրերի վերաբերյալ ԱՄՀ թիմի դիտարկումներն արժեքավոր ու կիրառելի կլինեն, իսկ կառույցների միջև համագործակցությունը` կառուցողական:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45