Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Վիվասել-ՄՏՍ․ Երևանը՝ հյուրերի աչքերով
01/04/2016 18:31
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ Երևանը՝ հյուրերի աչքերով

Այս օրերին Երևանում են հավաքվել երիտասարդ լրագրողներ, լուսանկարիչներ և օպերատորներ Հայաստանից և Ռուսաստանից: Նրանք մասնակցելու են դասախոսությունների և վարպետության դասընթացների, այնուհետև 24 ժամ շարունակ շրջելու են Երևանում՝ հոդվածների, լուսանկարների և տեսանյութերի միջոցով լուսաբանելով մայրաքաղաքի կյանքը՝ 24 ժամվա կտրվածքով: Ապրիլի 1-ի 06:00-ից մինչև ապրիլի 2-ը 06:00-ը աշխարհը հնարավորություն կունենա հետևելու Երևանի կյանքին՝ 24.rusrep.ru կայքում:

Նախագծի մասնակիցները ցանկացել են ներկայացնել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի աշխատանքը և տեսնել, թե ինչպես են մարդիկ աշխատում ընկերությունում: Իրենց հետաքրքրող հարցերը պարզելու համար երիտասարդ լրագրողներն այցելել են Երևանում գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G բազային կայան, և հյուրընկալվել են ընկերության գլխամասային գրասենյակում:

«Երևան 24»-ը փորձարարական լրագրության ժանրի հատուկ նախագիծ է՝ լրագրողների, լուսանկարիչների և օպերատորների համար: Նախագծի մասնակիցները շտապօգնության, հրշեջ ծառայության և ոստիկանության աշխատակիցների հետ կմեկնեն կանչերի, ցույց կտան հայտնիների առօրյան, կպարզեն՝ ինչ է տեղի ունենում թատրոնի կուլիսներում, կլինեն ծննդատանը և կշրջեն երևանյան շուկաներում: Մեր մայրաքաղաքի ռիթմը և առօրյան՝ հարյուրավոր տեքստային, ֆոտո և տեսանյութերում:

Նախագծի շրջանակում բոլոր տեսա-լուսանկարչական և տեքստային նյութերն ուղարկվում և ստացվում են, ինչպես նաև տեղադրվում են կայքերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/4G ցանցի միջոցով: Ընկերությունն արտերկրից ժամանած շուրջ 80 մասնակիցներին և կազմակերպիչներին տրամադրել է հեռախոսահամարներ, ինչպես նաև 4G Wi-Fi երթուղիչներ՝ ցանցի ներսում անվճար խոսելու և համացանցով՝ 3G/4G ցանցերի միջոցով, նյութերի փոխանցումը և հեռարձակումն իրականացնելու համար:

Լավագույն աշխատանքները կընդգրկվեն նախագծի վերաբերյալ ծավալուն հոդվածում, որը հրապարակվելու է «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրում: Ռուսաստանի, Հայաստանի և Մերձավոր Արևելքի հարյուրավոր ընթերցողներ կծանոթանան քաղաքի կյանքին: Միջոցառման իրականացման համար կազմակերպիչները նախապես նկարահանման թույլտվություն են ստացել տարբեր հաստատություններից՝ կրթական հաստատություններ, թանգարաններ, սրճարաններ և ռեստորաններ, գիտական կենտրոններ, ժամանցի վայրեր, հիվանդանոցներ և քաղաքային ծառայություններ՝ փորձելով լուսաբանել մայրաքաղաքի կյանքի բոլոր ոլորտները: Յուրաքանչյուր մասնակից օրվա ընթացքում կայցելի նվազագույնը երկու հաստատություն: Սակայն դրանով նրանց աշխատանքը չի սահմանափակվում: Այդ օրը մասնակիցների համար լրագրողական հետազոտության առարկա է լինելու ամբողջ մայրաքաղաքը: Յուրաքանչյուր մասնակից պետք է այնպես կազմի երթուղին,  որպեսզի հնարավորինս շատ վայրեր կարողանա այցելել: Փորձը ցույց է տալիս, որ ամենահետաքրքիր հոդվածների նյութ են դառնում քաղաքի պատահական վայրեր այցելությունները:

Լրագրողական հոդվածները կազմվում են իրական ժամանակում, այնուհետև ուղարկվում կայքի ադմինիստրատորին՝ լուսանկարի կամ տեսանյութի հետ միասին: Այնուհետև հոդվածը հայտնվում է խմբագրական անձնակազմի մոտ, որում ընդգրկված են «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրի լրագրողներ, միջոցառման փորձառու մասնակիցներ, ֆոտոխմբագիրներ և սրբագիրներ: Խմբագրված նյութերը հրապարակվում են կայքի լրահոսում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45