![Այս տարվա առաջին եռամսյակում Samsung Electronics-ի շահույթն աճել է 10.4%-ով](https://b24.am/pub/uploads/2016/04/Samsung_Headquarters_Travail_Enfants_487458441.jpg)
Այս տարվա առաջին եռամսյակում Samsung Electronics-ի շահույթն աճել է 10.4%-ով
Samsung Electronics-ի հրապարակած հաշվետվության համաձայն 2016թ․-ի առաջին եռամսյակում հարավկորեական կորպորացիայի շահույթն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել է 10.4%-ով: Արձանագրված ցուցանիշը զգալիորեն գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները։
Վերոնշյալ ժամանակահատվածում կորպորացիայի գործառնական շահույթը կազմել է 5.7 մլրդ դոլար։ Սպասվում է, որ Samsung-ի եկամուտներն աճել են 4%-ով։
Կորպորացիան ավելի մանրամասն տվյալներ կհրապարակի այս ամսի վերջին։