
Երկու ամսում մեր երկրի միջազգային պահուստները նվազել են 90.5 մլն դոլարով
Կենտրոնական բանկը հրապարակել է մեր երկրի միջազգային պահուստների դինամիկան ներկայացնող վիճակագրություն:
Ըստ հրապարակված տվյալների՝ ընթացիկ տարվա փետրվար ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 680.7 մլն ԱՄՆ դոլար: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը նվազել է: 2015 թվականի վերջին մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել էին 1 մլրդ 771.2 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ հրապարակված վիճակագրության՝ մեր երկրի համախառն միջազգային պահուստների զգալի մասը կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով ակտիվները (մասնավորապես՝ արժեթղթեր):