Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Հայաստանի AGG-WFTGA զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնն ընդլայնում է իր գործունեությունը
14/04/2016 00:03
Կիսվել

Հայաստանի AGG-WFTGA զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնն ընդլայնում է իր գործունեությունը

Մարտի 31-ից ապրիլի 12-ը Երևանի պետական համալսարանում, Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) կողմից բացված միջազգային թրեյնինգ կենտրոնում անցկացվել են զբոսավարների միջազգային դասընթացներ:

Դասընթացներն իրականացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիա (WFTGA), Հայ զբոսավարների գիլդիա (ՀԶԳ) և ԵՊՀ համագործակցության շրջանակներում:

WFTGA-ն, որպես պրոֆեսիոնալ զբոսավարների միություն, որի կազմում ներգրավված են ունենալով 60-ից ավելի մասնակից երկրներ, զբոսավարների որակավորման միջոցառումներ է առաջարկում, որոնք ուղղված են զբոսավարի աշխատանքի` WFTGA-ի կողմից մշակված ստանդարտների ճանաչմանն ու տարածմանը: Այդ նպատակով WFTGA-ն հիմնել է միջազգային թրեյնինգ կենտրոններ, որտեղ անց են կացվում դասընթացներ:

Աշխարհում գործում է WFTGA-ի միջազգային 3 թրեյնինգ կենտրոն. Մինչև 2014թ.   WFTGA-ն ունեցել է միայն մեկ կենտրոն Կիպրոսում, 2014 թվականին բացվել են ևս երկու կենտրոններ` Մալայզիայում և Հայաստանում:

Հայաստանում նախագծի իրագործմանը ի սկզբանե աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ուսումնական կենտրոնի հիմնադրման և կայացման գործընթացին աջակցել են նաև USAID-ին և GIZ-ը:

WFTGA թրեյնինգ ծրագիրն ունի 3 աստիճան, որոնք արտահայտվում են 3 տեսակի թրեյնինգների մեջ:

1. Hands on tourist guiding ( HOT) զբոսավարների դասընթաց)
2. Train the Trainer (HOT-ը անցած որոշ զբոսավարներ ստանում են իրենց երկրում սկսնակ զբոսավարների համար թրեյնինգ անցկանելու որակավորում)
3. International Train the Trainer (թրեյնինգ անցկացնելու միջազգային որակավորում)

2016 թվականի դասընթացները ներառել են HOT և TtT: Դասընթացներն  անցկացրել է Շոտլանդիայից Հայաստան ժամանած WFTGA միջազգային թրեյներ (Lead International trainer) Մերի Կեմպ Քլարկը, ում օգնել են Հայաստանի ազգային թրեյներներ Փիրուզա Նազարյանը, Անուշ Արամյանը:

2016թ. մարտի 31-ից ապրիլի 12-ը կայացել են HOT և TtT դասընթացներ որոնց  մասնակցել են`  2 անձ Թայլանդից, 1 անձ Բահրեյնից, 1 անձ Ղազախստանից, 8 անձ Իրանից և 2 անձ Հայաստանից: Հայաստանցի մեկ զբոսավարի ֆինանսավորումն իրականացրել է IDEA հիմնադրամը:

2014-2015 թվականներին  HOT և TtT դասընթացներին մասնակցել են 16 զբոսավարներ Հայաստանից (Երևանից և մարզերից) և 6 զբոսավարներ Իրանից:

Ապրիլի 12-ին, Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել դասընթացների փակման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության  զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, WFTGA միջազգային թրեյներ Մերի Կեմպ Քլարկը Շոտլանդիայից, Հայ զբոսավարների գիլդիա ՀԿ նախագահ Լիա Բախշինյանը և ուրիշներ: 

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45