Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Տիգրան Սարգսյանը
18/04/2016 19:50
Կիսվել

Հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Տիգրան Սարգսյանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Կրեմլի պաշտոնական կայքին, Վլադիմիր Պուտինը, ողջունելով Տիգրան Սարգսյանին, նշել է, որ պետք է առավելագույն ձևով օգտագործվի ինտեգրացիոն միության հնարավորությունները:

«Ներկայում դուք ունեք շատ պատասխանատու առաքելություն` դուք դարձել եք բարձր կարգի միջազգային պաշտոնյա: Հույս ունեմ, որ ձեր ղեկավարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կաշխատի արդյունավետ: Վիկտոր Խրիստիենկոն, ով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախագահում էր 2012-2016 թվականներին, շատ կարևոր հիմք է դրել: Այժմ ամենագլխավորն այն է, որ մենք միասին այնպես անենք, որ առավելագույնս օգտագործենք այս ինտեգրացիոն միության հնարավորությունները այն խնդիրների լուծման համար, որի առջև կանգնած են մեր երկները: Մենք, այլ կերպ ասած, դրա համար էլ ստեղծել ենք այս ինտեգրացիոն միությունը, որպեսզի ձևավորվեն հավելյալ պայմաններ տնտեսության և սոցիալական ոլորտների զարգացման համար: Ցանկանում եմ մաղթել հաջողություն: Դուք վերջերս եք ստանձնել ձեր պարտականությունները: Առջևում սպասվում է կառավարությունների ղեկավարների հանդիպումը Երևանում, ինչպես նաև երկրների նախագահների հանդիպումը` Աստանայում: Այնպես որ միասին պատրաստվենք այդ կարևոր միջոցառումներին»,-ասել է Վլադիմիր Պուտինը:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող հարցերը քննարկելու հնարավորության համար:

«Ինչպես դուք ասացիք, իսկապես ինտեգրացիոն գործընթացում մեծ ներուժ կա, որոնք կծառայեն մեր ազգերի շահերին: Մի կողմից մենք պետք է ապահովենք մեր կոլգիայի գործունեության ընթացքը, մյուս կողմից մենք պետք է պատրաստ լիենենք համարժեք արձագանքել նոր մարտահրավերներին, որոնք այսօր կան: Մենք տեսնում ենք, որ փոխվում է առևտրատնտեսական դաշտը: Մեր միությունը պետք է պատրաստ լինի իր տեղը գտնել փոփոխվող գլոբալ գործընթացներում: Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ մենք անում ենք ամեն հնարավորը, որ նախագահների կողմից նախանշված առաջանհերթությունները իրականո ւթյուն դառնան ամբողջ ծավալով»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41