Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Beeline․ ընդլայնվել են My Beeline Armenia հավելվածի գործառնական հնարավորությունները
28/04/2016 15:02
Կիսվել

Beeline․ ընդլայնվել են My Beeline Armenia հավելվածի գործառնական հնարավորությունները

Beeline-ը հայտարարում է My Beeline Armenia հավելվածի գործառնական հնարավորությունների ընդլայնման և eShop օնլայն խանութի գործարկման մասին: Հավելվածի ընդլայնված գործառնությունները հնարավորություն են տալիս ստանալ տեղեկատվություն զանգերի, SMS-հաղորդագրությունների և ինտերնետ տրաֆիկի վերաբերյալ հենց հավելվածում կամ բաժանորդի էլեկտրոնային փոստին: Իսկ eShop օնլայն խանութը հնարավորություն է տալիս կատարել պատվերներ անմիջապես հավելվածի միջոցով առանց տանից դուրս գալու:

«Հավելվածի նոր տարբերակը դարձրել ենք ավելի հարմարավետ՝ հաշվի առնելով մեր հաճախորդների բազմաթիվ ցանկությունները ինտերֆեյսի դիզայնի հետ կապված: Մենք նաև ավելացրել ենք զանգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորություն և գործակել ենք eShop նոր նախագիծը, որի օգնությամբ հնարավոր է կատարել օնլայն պատվերներ և անվճար առաքման միջոցով ստանալ SIM-քարտ, սմարթֆոն կամ ինտերնետ սակագնային փաթեթով մոդեմ: Հաճախորդները կարող են նաև օնլայն հայտ բացել և տեղափոխել իրենց հեռախոսահամարը մեր ցանց։ Սակայն նորացված տարբերակի առավելություններն այսքանով չեն սահմանափակվում: Հավելվածի օգտագործումը մեր բաժանորդների շրջանում խթանելու նպատակով մենք իրականացնում ենք ակցիա, որը հնարավորություն է տալիս հաճախորդին «Մեգա» բջջային ինտերնետի ծառայությունների փաթեթներից որևէ մեկին միանալով ստանալ ինտերնետի կրկնակի ծավալ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

My Beeline Armenia հավելվածի բաժանորդները հնարավորություն ունեն միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի և միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կապ հատատել մասնագետի կամ «Օնլայն խորհրդատուի» հետ, ինչպես նաև հարց ուղղել` գրելով հաղորդագրություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին:

Հավելվածը հնարավոր է տեղադրել iOs, Android, Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների և այլ սարքավորումների վրա:

Հավելավծն աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Այն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store и Marketplace օնլայն խանութներում:  «My Beeline Armenia» հավելվածը հասանելի է նաև վեբ տարբերակով` app.beeline.am հղումով:

Նշենք, որ «Mega 150+», «Mega 300+» և «Mega 500+» շարժական ինտերնետի ծառայություններին միանալով մինչև մայիսի 31-ը ներառյալ` բաժանորդները կստանան գերարագ  ինտերնետի կրկնակի ծավալ:  

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75