Պաշտոնական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.50
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 450.00-0.50
OIL:  BRENT - 65.72-0.73 WTI - 62.12-0.64
COMEX:  GOLD - 3891.50+0.04 SILVER - 47.32+0.00
COMEX:  PLATINUM - 1597.50-0.77
LME:  ALUMINIUM - 2688.50+0.30 COPPER - 10379.00+1.08
LME:  NICKEL - 15184.00-0.33 TIN - 36013.00+1.70
LME:  LEAD - 2010.50+1.11 ZINC - 2987.50+0.93
FOREX:  USD/JPY - 147.12-0.55 EUR/GBP - 1.1733-0.07
FOREX:  EUR/USD - 1.1733-0.07 GBP/USD - 1.3472+0.22
STOCKS RUS:  RTSI - 1023.28-0.05
STOCKS US: DOW JONES - 46441.10+0.09 NASDAQ - 22755.16+0.42
STOCKS US: S&P 500 - 6711.20+0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 44936.73+0.87 TOPIX - 3087.40-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 27287.12+1.61 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9446.43+1.03 CAC40 - 7966.95+0.90
STOCKS EUR:  DAX - 24113.62+0.98
02/10/2025  CBA:  USD - 383.34+0.6 GBP - 516.82+1.19
02/10/2025  CBA:  EURO - 450.5+1.7
02/10/2025  CBA:  GOLD - 47721+649 SILVER - 582.71+14.51
Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին
28/04/2016 16:27
Կիսվել

Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 28-ին ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին` մասնավորապես Կոշտ թափոնների կառավարման, Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրերին, ինչպես նաև Սեյսմիկ ապահովության բարելավման ծրագրին վերաբերող հարցեր: Համայնքներում առաջնային կառուցապատման աշխատանքների կազմակերպման համատեքստում կարևորվել է «Կայուն քաղաքաշինական զարգացման ներդրումային ծրագրի» իրականացումը:

Անդրադարձ է կատարվել նաև Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ չորս համայնքների (Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և Ջերմուկ) քաղաքային զարգացման ծրագրերին: Նախարար Դավիթ Լոքյանն առաջարկել է ծրագրի մեջ ընդգրկել ևս չորս քաղաքային համայնքներ, մասնավորապես` Էջմիածին, Արտաշատ, Աշտարակ, Ստեփանավան կամ Կապան համայնքները:  ԱԶԲ-ն  համաձայնություն է հայտնել այդ համայնքներում ևս սկսել ուսումնասիրություններ դրամաշնորհային միջոցներով:

02/10/2025
դրամ
Դոլար (USD)
383.34
+0.6
Եվրո (EUR)
450.5
+1.7
Ռուբլի (RUR)
4.6984
+0.0189
Լարի (GEL)
140.8
+0.11
47721
+649
Արծաթ
582.71
+14.51