Տնտեսական

USD BUY - 366.50-0.50 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 424.00-1.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 109.47+2.38 WTI - 105.42+2.96
COMEX:  GOLD - 4555.80-1.29 SILVER - 77.16-9.13
COMEX:  PLATINUM - 1991.80-1.87
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.72+0.16 EUR/GBP - 1.1623-0.24
FOREX:  EUR/USD - 1.1623-0.24 GBP/USD - 1.3321-0.39
STOCKS RUS:  RTSI - 1134.62-0.92
STOCKS US: DOW JONES - 49526.17-1.07 NASDAQ - 26225.15-1.54
STOCKS US: S&P 500 - 7408.50-1.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 60815.95-0.97 TOPIX - 3826.51-0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 25675.18-1.11 SSEC - 4131.53-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10195.37-1.71 CAC40 - 7952.55-1.60
STOCKS EUR:  DAX - 23950.57-2.07
18/05/2026  CBA:  USD - 368.04-0.19 GBP - 491.3-1.47
18/05/2026  CBA:  EURO - 427.96-0.99
18/05/2026  CBA:  GOLD - 53579-1863 SILVER - 931.71-95.69
Սերգո Կարապետյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին
03/05/2016 12:56
Կիսվել

Սերգո Կարապետյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Նշելով, որ երկու երկրների միջև Հայաստանի անկախացումից հետո գյուղատնտեսության բնագավառում  ձևավորվել է  փոխշահավետ համագործակցություն` նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Քիսլերի առաքելության ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները ագրարային ոլորտում ավելի կխորանան ու կամրապնդվեն:

«Հայաստանի անկախացումից հետո Գերմանիայի հետ գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է սերտ համագործակցություն: Այս առումով կցանկանայի հատկապես նշել Գերմանիայի համագործակցության կազմակերպության (GIZ) և Գերմանիայի զարգացման բանկի (KfW) աջակցությամբ վերջին տարիներին իրականացվող ծրագրերը, որոնք մեծապես նպաստում են ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը», – ողջունելով հյուրին նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Այս ենթատեքստում նախարարը հատկապես կարևորել է Գերմանիայի համագործակցության կազմակերպության կողմից անտառվերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև KfW բանկի կողմից Հայաստանում իրականացվող ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրերը, այդ թվում` Կապսի և Մաստարայի ջրամբարների վերակառուցումը:

Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, ընդգծել, որ ոլորտի զարգացման գրավականը գյուղացիական տնտեսությունների միավորումը և կոոպերատիվների ստեղծումն է և այս առումով Գերմանիայի փորձը Հայաստանի համար կարող է օրինակելի լինել: 

Նախարարը հույս է հայտնել, որ ագրարային բնագավառում Հայաստանի և Գերմանիայի փոխգործակցությունը առաջիկայում ավելի կխորանա և կընդլայնվի: Որպես երկկողմ համագործակցության հնարավոր ուղիներ նախարարը, մասնավորապես, մատնանշել է գինեգործության, ձկնաբուծության ոլորտները, գյուղատնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, տեղում համատեղ ընկերությունների միջոցով ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի արտադրության կազմակերպման հնարավորությունը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել առավելագույն ջանքեր` ի նպաստ երկու պետությունների միջև ագրարային ոլորտում համագործակցության ընդլայնման:

18/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.04
-0.19
Եվրո (EUR)
427.96
-0.99
Ռուբլի (RUR)
5.0736
+0.0424
Լարի (GEL)
137.59
+0.09
53579
-1863
Արծաթ
931.71
-95.69