
Հայաստանում վիսկիի արտադրության ծավալներն աճել են 5 անգամ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանում վիսկիի արտադրության ծավալները կազմել են 394.3 հազար լիտր, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 5 անգամ։
Միևնույն ժամանակ օղու և օղու լիկյորի արտադրության ծավալները նվազել են 21%-ով և կազմել 3053.3 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրության ծավալները նվազել են 7%-ով և կազմել 2 569.7 հազար լիտր։