ԱՄՀ․ համաշխարհային ՀՆԱ-ն տարեկան շուրջ 2 տրիլիոն դոլար է կորցնում կոռուպցիայի պատճառով
Համաշխարհային ՀՆԱ-ն կոռուպցիայի պատճառով տարեկան կորցնում է մոտավորապես 2 տոկոս կամ 1,5-2 տրիլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի հաղորդագրության մեջ՝ հղում անելով նրա ղեկավար Քրիստին Լագարդին:
«Վերջերս կատարված գնահատման համաձայն՝ կաշառակերության պատճառով կորուստը տարեկան կազմում է 1,5-2 տրիլիոն դոլար (համաշխարհային ՀՆԱ-ի մոտավորապես 2 տոկոսը): Կոռուպցիայի տնտեսական ու սոցիալական հետեւանքները կարող են ավելի մեծ լինել»,- ասել է ԱՄՀ-ի ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: