
Երեք ամսում Հայաստանից արտահանվել է 107,15 մլն դոլարի հանքահումքային արտադրանք
Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում՝ հունվար-մարտին, Հայաստանից արտահանվել է 107,15 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը աճել է շուրջ 19%-ով:
Նշենք, որ 2015 թվականին Հայաստանից արտահանվել էր 462,36 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել էր շուրջ 20%-ով: Արդյունքում, հաշվետու տարում հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 30%-ը: