Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Սերգո Կարապետյանը հնդիկ գործարարների հետ քննարկել է հնդկական տրակտորների ներկրման հարցը
25/05/2016 11:32
Կիսվել

Սերգո Կարապետյանը հնդիկ գործարարների հետ քննարկել է հնդկական տրակտորների ներկրման հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 25-ին ընդունել է հնդկական «NEL group» և «YNG group» ընկերությունների տնօրեն Յաշոդա Նանդ Գուպտայի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը Հայաստան են ժամանել այս տարվա փետրվարին նախարարի` Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում պատվիրակության ղեկավարը համառոտ ներկայացրել է իր գլխավորած ընկերությունների գործունեությունը` նշելով, որ այցի հիմնական նպատակը Հայաստան հնդկական գյուղտեխնիկայի, մասնավորապես տրակտորների ներկրման հնարավորության քննարկումն է, ինչպես նաև գինեգործության ոլորտում հայ մասնագետների հետ գործարար կապերի հաստատումը:

«Մենք շատ ենք կարևորում Հնդկաստանի հետ գյուղատնտեսության ոլորտում հարաբերությունների ընդլայնումը, քանի որ ունենալով մեծ շուկա` այն լայն հնարավորություններ է բացում երկկողմ համագործակցության և Հնդկաստանում հայկական արտադրանքի ներկայացման համար», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Դրական գնահատելով դեպի Հայաստան հնդկական տրակտորների ներկրման հնարավորությունը` նախարարը միաժամանակ ընդգծել է հայ գյուղատնտեսների համար գյուղտեխնիկայի գների մատչելիության և բարձր որակի ապահովման կարևորությունը: Որպես հնարավոր տարբերակ` հնդկական կողմն առաջարկել է հանրապետություն ներկրել տրակտորների համապատասխան ագրեգատները` տեղում հավաքումը կազմակերպելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գինեգործության ոլորտում հայ-հնդկական համագործակցությանը, որի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ մի շարք հայկական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Այս ուղղությամբ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով նախարարն առաջարկել է կազմակերպել գինեգործական ցուցահանդեսներ` երկու երկրների շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91