Beeline. երրորդն աշխարհում գործարկվեց ամենաժամանակակից անլար տեխնոլոգիայով և 450 մեգահերց հաճախականությամբ արդիականացված ֆիքսված ցանց
Beeline-ը Հայաստանում հայտարարում է ամենաժամանակակից անլար տեխնոլոգիայով և 450 մեգահերց հաճախականությամբ արդիականացված ֆիքսված ցանցի գործարկման մասին Վայոց Ձորի մարզում, որը գալիս է փոխարինելու ինտերնետ կապի CDMA ցանցին:
Արդիականացված ցանցը հնարավորություն է տալիս ստանալ ավելի որակյալ և կայուն ազդանշան, որն երաշխավորում է անխափան ինտերնետի կապ գյուղական և քիչ բնակեցված շրջաններում:
Այսօր Եղեգնաձորում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում կայացավ ցանցի աշխատանքի շնորհանդեսը: Ընկերությունը պատրաստել էր փորձնական տաղավար, որի վրա, նոր անլար ցանցի օգտագործման միջոցով հնարավոր եղավ ապահովել 10 Մբ/վրկ-ը գերազանցող ինտերնետ կապ: Առանձին նշենք, որ 450 մեգահերց հաճախականությունում ազդանշանի կայունությունը նշանակալիորեն գերազանցում է նույն ցուցանիշը 2G և 3G բջջային ցանցերում:
«Beeline-ը շարունակում է ներդրումներ կատարել տվյալների փոխանցման ցանցում և դա անում է այնպես, որ Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերի բնակիչները զգան մեր սերն ու հոգատարությունը: Այսօր 450 ստանդարտի նոր ֆիքսված ցանցը սկսեց գործել Վայոց Ձորում, և մենք մինչև ամառվա վերջ կկառուցենք երկրի այն տարածքում, որտեղ մեզ մոտ այժմ գործում է CDMA ցանցը: Մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ մարզերում բնակվող մեր բաժանորդներին, որ շուտով նրանք կստանան Beeline լայնաշերտ ինտերնետի հնարավորություն մինչև 5 Մբ/վրկ արագությամբ բջջային ինտերնետի ներկայիս սակագներից զգալիորեն ավելի էժան գներով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ մարզերում նոր ցանցի հետ մեկտեղ, որը հնարավորություն է տալիս օգվել Beeline լայնաշերտ որակյալ ինտերնետի կապից, ընկերությունը շարունակում է տրամադրել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ CDMA տեխնոլոգիայով:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: