Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
«Հայաստան» հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի հասույթը կուղղվի քառօրյա պատերազմի ավերածությունների վերացմանը
27/05/2016 12:16
Կիսվել

«Հայաստան» հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի հասույթը կուղղվի քառօրյա պատերազմի ավերածությունների վերացմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի հասույթը կուղղվի Արցախում քառօրյա պատերազմի ավերածությունները վերացնելուն, այլ առաջարկներ չլինելու պարագայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Եթե այլ առաջարկներ չլինեն, երևի թե դա կընդունվի որպես այս տարվա գլխավոր ռազմավարական թեմա »,-ասաց Վարդանյանը: Հարցին ի պատասխան, թե որքան գումար կպահանջվի ծրագրի իրագործման համար` Արա Վարդանյանը նշեց, որ ԼՂՀ կառավարությունն սկսել է հաշվարկները, բայց դեռ չի կարող ասել, թե որքան գումար է անհրաժեշտ: «Օժանդակությունը պետք է լինի բազմաշերտ` սկսած դեղորայքի առաքումից մինչև տների վերանորոգում, ընտանիքներին օջակցության տրամադրում: Այն ընտանիքներում, որտեղ եղել են զոհվածներ, նրանց ավելի մեծ օգնություն կտրամադրվի: Աջակցության ձևերը դեռ կոնկրետացման փուլում են»,-հավելեց հիմնադրամի տնօրենը:

Անդրադառնալով հարցին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր կողմերից դրամական աջակցություն է տրամադրվել պատերազմի հետևանքների վերացմանը, արդյոք դեռ բացեր կան` Արա Վարդանյանը նշեց. «Բացը միշտ էլ լինելու է, քանի որ քառօրյա պատերազմի ավերածություններից բացի, Արցախում կան բազմաթիվ խնդիրներ` լինի ջրատարների կառուցում, դպրոցների շինարարություն և այլն: Պարզապես այս տարի ավելի շատ կենտրոնանալու ենք այն շրջանների  վրա, որոնք ավելի շատ են վնասվել այդ օրերի ընթացքում»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը:  Հոգաբարձուների խորհրդի 33 անդամներից ներկա է 29-ը, ներկա են տեղական մարմինների 24 ներկայացուցիչներ, քվորումն ապահովված է, սկսվեց նիստի աշխատանքը: Հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով զեկույց կներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մարաթոն 2016-ի նպատակաուղղվածության մասին:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11