Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Սերգո Կարապետյանն ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի պատվիրակությանը
30/05/2016 14:16
Կիսվել

Սերգո Կարապետյանն ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ջեյմս Ռեյնոլդսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանը, հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Գագիկ Մկրչտյանը, այլ անձինք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքները և երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հեռանկարները:

«Հիմնադրամը ստեղծման օրվանից ի վեր մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում լայնածավալ և  էական կարևորություն ունեցող աշխատանք է իրականացնում` հանդես գալով  ոլորտում  ժամանակի պահանջը հանդիսացող նորագույն տեխնոլոգիաների կիրառման նախաձեռնություններով»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

Նախարարը մասնավորապես  կարևորել է անվար ցանքի տեխնոլոգիայի ներդրման հիմնադրամի նախաձեռնությունը և այս ուղղությամբ կատարված աշխատանքները` ընդգծելով, որ այն   հատկապես  էական նշանակություն կունենա, եթե կիրառվի մեր հանրապետության անջրդի հողերի մշակությունն իրականացնելու գործում:

Կողմերն անդրադարձել են նաև անասնապահության ոլորտում անցյալ տարի հիմնադրամի աջակցությամբ անասնաբուժական ծառայությունների իրականացման համար շարժական լաբորատորիայի  ներդրմանը, որը հնարավորություն է տալիս հետազոտություններ իրականացնել դաշտային պայմաններում` այդպիսով արագորեն կանխարգելելով հիվանդությունների տարածումը:

Հյուրերը նշել են, որ Հայաստան կատարած հերթական այցի հիմնական նպատակը ծրագրի իրականացման պրակտիկ արդյունքների դիտարկում է` տեղեկացնելով, որ  արդեն ևս երեք լաբորատորիաներ են բերվել, որոնցով կվերազինվեն անասնաբուժական ծառայություններ մատուցող տարածքային ստորաբաժանումները:

Որպես հետագա համագործակցության զարգացման ուղղություն` նախարարն առաջարկել է քննարկել  խաղողի ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսությունների հիմնման համար ֆիլոքսերակայուն  ամերիկյան սորտեր տրամադրելու հնարավորության հարցը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62