Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը
17/06/2016 18:11
Կիսվել

Կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ողջունելով ներկաներին հանձնաժողովի անդրանիկ նիստի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «2015 թ. մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք ռազմարդյունաբերական համալիրի մասին, որի նպատակը Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական, գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումն է:

Հարգելի´ գործընկերներ, ՀՀ և ԼՂՀ սահմանում տիրող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը և հատկապես ապրիլյան դեպքերը ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտության լրջագույն ազդակ էին: Մեր առաջնային խնդիրների մեջ միշտ առանձնացրել և կարևորել ենք մեր սահմանների պաշտպանության և երկրի անվտանգության հուսալի ապահովումը: Այս կենսական խնդրի լուծման գործում չափազանց կարևոր է նորարարական տեխնոլոգիաների, գիտության նվաճումների վրա խարսխված ռազմարդյունաբերական համալիրի վերազինումը և հետագա կայուն զարգացումը, ինչը կնպաստի պետության ռազմատեխնիկական քաղաքականության պատշաճ կենսագործմանը: Ռազմարդյունաբերական կենսագործունեության սուբյեկտների շարքում իր ուրույն տեղն ունի ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովը: Հանձնաժողովի խնդիրը ոլորտի զարգացման նպատակով առաջարկությունների մշակումը և ՀՀ կառավարություն ներկայացնելն է: Հանձնաժողովն ամեն ջանք պետք է գործադրի երկրի պաշտպանունակության զարգացման գործում իր նշանակալի ներդրում ունենալու համար»:

Նիստում ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի թեկնածությունը: Հաստատվել են նաև Հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի ենթահանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Մասնավորապես, ՀՀ ԿԳՆ ԵՊՀ առաջատար գիտաշխատող, թաղանթների ձևավորման գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էռնեստ Նազարյանը նշանակվել է մեքենաշինության ենթահանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը՝ ֆիզիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ենթահանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը՝ քիմիայի և կենսաբանության ենթահանձնաժողովի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ ԿԳՆ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ենթահանձնաժողովի և «Ձեռնարկատիրական ինկուբատոր» հիմնադրամի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Բագրատ Ենգիբարյանը՝ նորարարական տեխնոլոգիաների ենթահանձնաժողովի նախագահներ:

Հաջորդիվ Դավիթ Փախչանյանը ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերության հետագա զարգացման, մասնավորապես «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հանձնաժողովի անդամներն իրենց նկատառումներն են ներկայացրել և հանդես են եկել առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է փաստաթուղթը ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ և լրամշակված տարբերակը ներկայացնել հանձնաժողովին:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41