Հայաստանում աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 15.2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում աղբյուրի ջրի արտադրությունն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել է 15.2%-ով և կազմել 8 396.3 հազար լիտր։
Միևնույն ժամանակ հանքային ջրերի արտադրությունը նվազել է 7.8%-ով և կազմել 10 777.1 հազար լիտր։ Բնական հյութերի արտադրությունը նվազել է 17.9%-ով և կազմել 3 824.4 հազար լիտր, իսկ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կրճատվել է 10.6%-ով և կազմել 17 138.7 հազար լիտր։