Բիզնես

USD BUY - 389.50+0.00 USD SELL - 393.00+0.00
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 74.51-0.59 WTI - 71.24-0.54
COMEX:  GOLD - 3153.90-0.70 SILVER - 34.54-1.12
COMEX:  PLATINUM - 1009.10-1.79
LME:  ALUMINIUM - 2507.00-1.03 COPPER - 9693.00-0.18
LME:  NICKEL - 16107.00+1.19 TIN - 37479.00+2.28
LME:  LEAD - 1991.50-1.02 ZINC - 2822.00-1.07
FOREX:  USD/JPY - 149.78+0.12 EUR/GBP - 1.0795-0.30
FOREX:  EUR/USD - 1.0795-0.30 GBP/USD - 1.2916-0.12
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 41989.96-0.03 NASDAQ - 17449.89+0.87
STOCKS US: S&P 500 - 5633.07+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 35725.87+0.28 TOPIX - 2650.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23202.53-0.02 SSEC - 3350.13+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8634.80+0.61 CAC40 - 7876.36+1.10
STOCKS EUR:  DAX - 22539.98+1.70
02/04/2025  CBA:  USD - 391.16+0.06 GBP - 505.97+1.14
02/04/2025  CBA:  EURO - 422.18-0.09
02/04/2025  CBA:  GOLD - 39410.00+240.00 SILVER - 427.21-1.00
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2016թ. I եռամսյակ
22/06/2016 14:14
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2016թ. I եռամսյակ

Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3 681 506 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.74%-ով կամ 27 428-ով, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.79%-ով կամ 28 887 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3 446 091 է: 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.53%-ով կամ 18 400-ով, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աճել 1.22%-ով կամ 41 390 բաժանորդով:

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2016թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2 167 310: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.85%-ով կամ 18 669-ով, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ անկումը կազմել է 1.14% կամ 25 046 բաժանորդ: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2 099 079 է: 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.76%-ով կամ 16 057-ով, իսկ 2015թ․ առաջին եռամսյակի համեմատ նվազել 0.83%-ով կամ 17 562 բաժանորդով:

Beeline-ը երկրորդ տեղում է: Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 844 844: 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.19%-ով կամ 1 702-ով, իսկ 2015թ․առաջին եռամսյակի համեմատ աճել 6.10%-ով կամ 50 903 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 843 267 է: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.08%-ով կամ 681-ով, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 6.70%-ով կամ 52 940 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն /նախկինում Orange/ է: 2016թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 629 312: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1.11%-ով կամ 7 057-ով, իսկ 2015թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.48%-ով կամ 3 030-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 503 745 է, 2015թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.33%-ով կամ 1 662-ով, իսկ 2015թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.21%-ով կամ 6 012 բաժանորդով:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2 815 222 (2015թ.-ի I եռ. համեմատ`+2.79% կամ +44 534): Vivacell-MTS` 1 726 685 բաժանորդ ( -1.68% կամ -29 464), Beeline` 738 435 բաժանորդ (+9.47% կամ +63 904), Ucom` 350 102 բաժանորդ (+2.97% կամ +10 094):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 630 869 (2016թ.-ի I եռ. համեմատ` -2.74% կամ -3 144): Vivacell-MTS` 372 394 բաժանորդ (+3.30% կամ +11 902), Ucom` 153 643 բաժանորդ (-2.59% կամ -4 082), Beeline` 104 832 բաժանորդ (-9.47% կամ -10 964):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 235 415 (2015թ.-ի I եռ. համեմատ` -1.40% կամ -12 530): Ucom` 125 567 բաժանորդ ( -2.32% կամ -2 982), Vivacell-MTS` 68 231 բաժանորդ ( -9.88% կամ -7 484), Beeline` 41 617 բաժանորդ (-4.67% կամ -2 037):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 1 576 դր. (2015թ.-ի I եռ. համեմատ` -15.68% կամ -293 դր.), Vivacell-MTS` 1 251 դր. (-10.06% կամ -140 դր.), Ucom` 1 065 դր. (-17.82% կամ -231 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 4 254 դր. (2015թ.-ի I եռ. համեմատ` -0.02% կամ -1 դր.), Beeline` 4 027 դր. (2015թ.-ի I եռ. համեմատ` -6.76% կամ -292 դր.), Vivacell-MTS` 3 242 դր. (-9.52% կամ -341 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2 969 դր. (2015թ.-ի I եռ. համեմատ` -15.15% կամ -530 դր.), Vivacell-MTS` 2 641 դր. (-7.01% կամ -199 դր.), Beeline՝  1 555դր. (-13.37% կամ -240 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 464 րոպե (2015թ.-ի I եռ. համեմատ` +1.98% կամ +9 ր.), Beeline ` 327 ր. (-2.97% կամ -10 ր.), Ucom` 129 ր. (+0.00% կամ 0 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 712 րոպե (2015թ.-ի I եռ. համեմատ` +5.01% կամ +34 ր.), Beeline` 399 ր. (+6.40% կամ +24 ր.), Ucom` 297 ր. (-5.41% կամ -17 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 17 827 ՄԲ (2015թ.-ի I եռ. համեմատ` +12.48% կամ +1 978 ՄԲ), Vivacell-MTS` 16 285 ՄԲ (+56.29% կամ +5 865 ՄԲ), Beeline՝ 11 035 ՄԲ (+17.18% կամ +1 618 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 102 720 (2015թ.-ի I եռ. համեմատ` -14.11% կամ -16 870), Beeline` 69 242 (-21.55% կամ -19 025), Ucom` 34 317 (+.3.98% կամ +1 313):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 40 411 (2015թ.-ի I եռ. համեմատ` 7.58% կամ +2 848), Ucom` 16 504 (-13.65% կամ -2 610), Beeline` 4 210 (-21.10% կամ -1 126):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 11 183 (2015թ.-ի I եռ. համեմատ` -15.71% կամ -2 084), Beeline՝ 8 586 (-1.98% կամ -173), Vivacell-MTS` 8 134 (+0.79% կամ +64):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 136 699 (2015թ.-ի I եռ. համեմատ` -4.52% կամ -6 475),  Beeline` 59 474 (+50.82% կամ +20 040), Ucom` 40 361 (-11.79% կամ -5 397):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 22 489 (2015թ.-ի I եռ. համեմատ` -47.46% կամ -20 315), Ucom` 8 636 (+6.13% կամ +499), Beeline ` 5 596 (-25.40% կամ -1 905):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 15 276 (2015թ.-ի I եռ. համեմատ` +7.28% կամ +1 036), Vivacell-MTS` 10 746  ( -28.89% կամ -4 366), Beeline՝  5 228 (-39.51% կամ -3 415):

———-

Տվյալները վերցված են բջջային օպերատորների կողմից հրապարակված հաշվետվություններից: 2016թ.-ի սկզբից Orange-ին փոխարինել է Ucom-ը։

02/04/2025
դրամ
Դոլար (USD)
391.16
+0.06
Եվրո (EUR)
422.18
-0.09
Ռուբլի (RUR)
4.65
+0.04
Լարի (GEL)
141.47
+0.02
39410.00
+240.00
Արծաթ
427.21
-1.00