Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Վլադիմիր Պուտին. ԵԱՏՄ-ն եւ ՉԺՀ-ն կարող են ազատ առեւտրի գոտի ստեղծել
23/06/2016 14:13
Կիսվել

Վլադիմիր Պուտին. ԵԱՏՄ-ն եւ ՉԺՀ-ն կարող են ազատ առեւտրի գոտի ստեղծել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում Եվրասիական տնտեսական միության (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան) եւ Չինաստանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ խոսքը չի վերաբերում մեկուսի առեւտրատնտեսական խմբավորումների ձեւավորման փորձերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ինչպես Չինաստան այցից առաջ հայտարարել Է պետության ղեկավարը «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում, «համաշխարհային Էկոնոմիկայում Չինաստանի հետ մեր փոխգործակցության գլխավոր ուղին պետք Է դառնա համատեղ բաց աշխատանքի համար ամեն տեսակ խոչընդոտների աստիճանական վերացումը»: «Արդյունքում դա կարող Է բերել առաջին փուլում ազատ առեւտրի գոտու ստեղծմանը»,-նշել Է ՌԴ նախագահը:

Պուտինը ճշտել Է, որ «դա փորձագիտական ուսումնասիրություն պահանջող հարց Է», եւ հավելել, որ «մենք, իհարկե, մտածում ենք մեր ազգային ապրանքարտադրողների շահերի մասին»: Նա ուշադրություն Է դարձրել այն փաստի վրա, որ Եվրասիական տնտեսական միության հետ փոխգործակցության հարցում «հետաքրքրություն են դրսեւորում տարածաշրջանի ավելի ու ավելի մեծ թվով պետություններ»: «Դրա հետ մեկտեղ մենք չենք ձգտելու հասնել մեկուսի առեւտրատնտեսական խմբավորումների ստեղծման»,- հավաստիացրել Է ռուսական պետության ղեկավարը:

Պուտինը «շատ հետաքրքրական ու հեռանկարային» Է համարել «Մետաքսի մեծ ճանապարհի» վերածնման վերաբերյալ ՉԺՀ-ի նախագահ Սին Ցզինպինի նախաձեռնությունը, որը, իր կարծիքով, «նպատակամղված Է աշխարհի բոլոր երկրների եւ, իհարկե, նախեւառաջ հարեւանների հետ համագործակցության ընդլայնմանը»:

«Մենք բանակցություններ ենք վարում երկու ուղղությամբ՝ երկկողմ հիմքի վրա, ինչպես նաեւ Չինաստան-Եվրասիական տնտեսական միություն ուղղությամբ», – հավելել Է Պուտինը:

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58