Սոցիալական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
Վիվասել-ՄՏՍ. ամուր տանիք՝ վագոն-տնակում 20-ամյա կեցությունից հետո
23/06/2016 18:41
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. ամուր տանիք՝ վագոն-տնակում 20-ամյա կեցությունից հետո

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցները Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում մասնակցել են Խաչատրյանների կիսակառույց տան շինարարությանը: Կամավորներն օգնել են տանիքում ջերմամեկուսիչ խարամ լցնել և բետոնապատման աշխատանքներ կատարել:

Խաչատրյանների երկու որդիներից ավագը նոր է վերադարձել զինվորական ծառայությունից՝ հերթը փոխանցելով կրտսեր եղբորը: 20 տարի մետաղական վագոն-տնակում ապրած ընտանիքն ինը տարի առաջ նախաձեռնել է տան շինարարություն՝ կասկածի տակ չառնելով երազանքն իրականացնելու հնարավորությունը: Սկսած գործը, սակայն, անավարտ է մնացել:

«Երբ ամուսնացա, հորս տանն էինք ապրում՝ եղբորս ընտանիքի հետ: Տունը փոքր էր: Տեղափոխվեցինք  վագոն-տնակ ու մնացինք այնտեղ: Կրտսեր որդիս այստեղ է ծնվել: Տղաներիս հասակ առնելու հետ մեծացավ նաև ընտանիքի հոգսը ու այդպես էլ չկարողացա ավարտել տան շինարարությունը: Երախտապարտ եմ այս հնարավորության համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մելքոն Խաչատրյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ՝ հարյուրից ավելի ընտանիք արդեն զգացել է բարեկարգ տուն ունենալու բերկրանքը: Ծրագրի շնորհիվ ընտանիքները ավարտել են կիսակառույց տան շինարարությունը և/կամ վերանորոգել տանիքը, ինչը բնակարանային ֆոնդի պահպանման համար ամենակարևոր պայմաններից է, սակայն՝ ընտանիքների համար մեծ դժվարություն է ներկայացնում՝ ծախսատարության պատճառով: Այս տարվա բնակարանաշինության ծրագրով ևս 41 ընտանիք ապահով տանիք կունենա:

«Ամեն անգամ, երբ բնակարանաշինության ծրագրի շրջանակներում հանդիպում եմ աջակցություն ստացած հերթական ընտանիքին և տեսնում նրանց ապրումներն ու հուզմունքը՝ հասկանում եմ, որ դա հատուկ է ուժեղ մարդկանց: Այս մարդիկ տարիներ շարունակ լուռ արժանապատվությամբ անցել են  դժվարությունների միջով, սակայն չեն չհուսահատվել, շարունակել են ելք փնտրել: Այսօր նրանց ջանքերը պսակվել են հաջողությամբ: Պիտի խոստովանեմ, որ այս ընտանիքների նոր հույսի հետ ամրանում է նաև ծրագրի իրականացման անհրաժեշտության՝ մեր հավատը: Երկրում հաղթահարված յուրաքանչյուր խնդիր բոլորիս հաղթանակն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«2007թ-ից Արագածոտնի մարզում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվում է արդեն 14-րդ տան շինարարությունը: Շահառուները տարբեր ընտանիքներ են՝ տարբեր հոգսերով: Ամենածանր բեռը, սակայն,  բնակարանային խնդիրն է: Այս ընտանիքների համար գեթ մեկ հենարան է հարկավոր իրենց կենցաղը նորովի կազմակերպելու համար: Եվ այդ հենարանը բնականաբար տունն է՝ օջախը, որը կհյուրընկալի ընտանիքներին ու դեռ շատ սերունդների կացարան կդառնա»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2016թ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար հատկացրել է  գրեթե 105 մլն. ՀՀ դրամ /2015թ.-ին՝ 100 մլն. ՀՀ դրամ/: 2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում,  աջակցություն ստացած ընտանիքների թիվը մինչև տարեվերջ կհասնի 134-ի:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  490-ից ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44