Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ադրբեջանական բանկերը դադարեցրել են դոլարի վաճառքը
24/06/2016 20:54
Կիսվել

Ադրբեջանական բանկերը դադարեցրել են դոլարի վաճառքը

Ադրբեջանի որոշ առեւտրային բանկեր դադարեցրել են կանխիկ դոլարի վաճառքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az կայքը հայտնում է, որ դրա պատճառը դոլարի նկատմամբ ընթացիկ պահանաջարկի կտրուկ աճն է, որը պայմանավորված է վերջին երեք օրերին մանաթի սրնթաց էժանացումով: Դրան զուգահեռ, որոշ բանկեր էլ հետեւում են գլոբալ շուկայում իրավիճակին, զբաղեցրել են սպասողական դիրք եւ ավելի զգույշ են վերաբերվում գործընթացին:

Report.az ին հայտնի է դարձել, որ կանխիկ դոլարի վաճառքն արդեն դադարեցրել են  Bank of Baku, Zaminbank, Kredobank բանկերի բոլոր բաժանմունքներն ու այլ բանկեր եւս: Որոշ բանկեր էլ դոլարի վաճառքի վրա սահմանափակում են դրել:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, եթե այսօր առավոտյան Բաքվի բանկերում մեկ դոլարն արժեր 1,58 մանաթ, ապա այժմ այն արդեն արժե 1,59 մանաթ, այն դեպքում, երբ Ադրբեջանի կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքը հավասար է 1,5332 մանաթի:  Ադրբեջանի ԿԲ-ի կանոնների համաձայն, առեւտրային բանկերը դոլարը կարող են վաճառել առավելագույնը 4 տոկոս տարբերությամբ, ինչը նշանակում է, որ այսօրվա դրությամբ դոլարի առավելագույն փոխարժեքը կարող է հավասար լինել 1,5945 մանաթի:

Որոշ տվյալներով` Ադրբեջանի սեւ շուկայում դոլարն արդեն վաճառվում է 2 մանաթից ոչ պակաս:

AzVizion.az լրատվական կայքի հետ զրույցում Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռնարկատիրության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմեդովը հայտարարել է, որ Ադրբեջանում մանաթը մինչեւ տարեվերջ մոտ 2,3 անգամ կէժանանա:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52