Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Կայացել է ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխությունը
29/06/2016 20:17
Կիսվել

Կայացել է ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխությունը

Հունիսի 29-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցում կայացել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2016 թվականի մրցանակաբաշխությունը:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատրաստումը և անցկացումն իրականացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը:

ՀՀ վարչապետի անունից միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակներ է հանձնել ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հատուկ մրցանակ է հանձնել նաև նախարար Արծվիկ Մինասյանը:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: Միջոցառումն անցկացվում է  2012 թվականից:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է  6 անվանակարգերով.

1.    «Լավագույն կին գործատու»

2.    «Լավագույն կին նորարար»

3.    «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»

4.    «Լավագույն երիտասարդ կին գործարար»

5.    «Լավագույն սկսնակ կին գործարար»

6.    «Լավագույն արտահանող կին գործարար»

«Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգով մրցանակներն  այս տարի շնորհվել են առաջին անգամ:

Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է երկուական մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի լավագույն կին գործարարների համար: 2016 թվականի մրցանակաբաշխությանը ներկայացվել է 140 հայտ, որոնցից 38-ը՝ Երևանից և 102-ը՝ մարզերից:

Վարչապետի մրցանակներից զատ, այս տարվա մրցանակաբաշխության համար առաջին անգամ մրցանակներ են սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը:

Մրցանակաբաշխության ավարտից հետո կայացել է «Կին գործարարների մարտահրավերները» խորագրով քննարկում:

Միջոցառման կազմակերպմանը ֆինանսական աջակցություն են տրամադրել ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող USAID/PRP ծրագիրը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93