Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Ucom. Վայոց Ձորի շուրջ 1800 բնակիչ ակնաբուժական անվճար ծառայություններ ստացավ
01/07/2016 13:18
Կիսվել

Ucom. Վայոց Ձորի շուրջ 1800 բնակիչ ակնաբուժական անվճար ծառայություններ ստացավ

Ավարտին են մոտենում Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Ucom» ընկերության համագործակցությամբ Վայոց Ձորի մարզում իրականացվող ակնաբուժական աշխատանքները: «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորում իրականացվել են ակնային զննումներ, Աչքի շարժական հիվանդանոցում՝ խորացված հետազոտություններ, լազերային միջամտություններ, վիրահատություններ, մարզի դպրոցներում անցկացվել են ակնային զննումներ:

Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Վայոց Ձորի մարզ այցելեցին Հայկական ակնաբուժության նախագծի եւ «Ucom» հիմնադրամի ղեկավարությունը:

«Հրաշալի է տեսնել, թե ինչպես է աշխատում Աչքի շարժական հիվանդանոցը: Երկու օր առաջ այստեղ վիրահատված հիվանդի վիճակը նույնքան գոհացուցիչ է, որքան այն հիվանդներինը, ում վիրահատում ենք ԱՄՆ-ում՝ այնտեղի սարքավորումներով, – ասաց ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը, որ Հայաստանում է ՀԱՆ բժշկական 52-րդ առաքելության շրջանակներում: – Շատ ուրախ եմ, որ «Ucom»-ի հետ գործակցության շնորհիվ կարողանում ենք Հայաստանի տարբեր համայնքներում բնակիչներին ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցել»:

«Ucom Հիմնադրամը հպարտությամբ է աջակցում մի նախագծի, որի շրջանակներում հայերի առողջությունը գործնականում բարելավվում է: Այսօր վիրահատված տասնյակ մարդկանց հետ զրուցելու ժամանակ ուղղակի հիանում էի նրանց լավատեսությամբ ու այն խոսքերով, որ իրենք շռայլում են բժիշկներին և մյուս հիվանդներին ոգեշնչելու համար», – ասաց «Ucom» հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

«Իրապես շատ կարեւոր է այս աշխատանքը, որ իրականացնում ենք համատեղ ուժերով: Հաճելի է մարդկանցից լսել բազմաթիվ մաղթանքներ եւ շնորհակալական խոսքեր, եւ կանենք ամեն հնարավորը, որպեսզի ծրագիրը շարունակի գործել նույնքան արդյունավետ», – ասաց ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Վայոց Ձորի մարզում ակնային ստուգում է անցել շուրջ 1000 երեխա եւ 800 մեծահասակ, նրանցից 400 մեծահասակ խորացված հետազոտություն է անցել Աչքի շարժական հիվանդանոցում, շուրջ 150 մեծահասակ վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել, ծրագրի շրջանակներում եւս 150 հոգու ակնոց է տրամադրվել: Աչքի շարժական հիվանդանոցի մարզային հաջորդ կանգառը Սյունիքի մարզն է, որտեղ աշխատանքները կսկսվեն աշնանը:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88