Ստորագրվել է Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի Թիվ 8 փոփոխությունը
ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ստորագրվել է Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի Թիվ 8 փոփոխությունը, որով նախատեսվում է լրացուցիչ 1 200 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում: Այս փոփոխությամբ հանդերձ` ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը կկազմի 56 336 078,36 ԱՄՆ դոլար: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կուղղվեն դեպի մասնավոր հատվածի մրցունակության և ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, տուրիզմի և քաղավիացիայի ոլորտներ: