PLAYBOY ENTERPRISES INC ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄՈՒՄ Է 13.7 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Playboy Enterprises Inc. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. առաջին քառորդում ընկերության կրած վնասը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 3.2 անգամ և կազմել 13.7 մլն դոլար: Հասույթը այդ նույն ժամանակահատվածում կրճատվել է 21.5%-ով և կազմել 61.6 մլն դոլար: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի անկմամբ և գովազդային գործունեությունից ստացվող եկամուտների կրճատմամբ պայամնավորված ընկերությունը մտադիր է կրճատել ինչպես Playboy ամսագրի թողարկման պարբերականությունը, այպես էլ տպաքանակը:
Նշենք նաև, որ ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների (Hugh Hefner) դուստրը` Քրիստի Հեֆները (Christie Hefner), ով վերջին 20 տարիների ընթացքում գլխավորում էր ընկերությունը, այս տարվա սկզբին ազատել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, և այժմ տնօրենների խորհուրդը փնտրում է այդ պաշտոնում նրան փոխարինող: