AIRBUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ А320 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ինքնաթիռներ արտադրող Airbus SAS ընկերությունը կարող է 2011թ. ընդլայնել А320 ինքնաթիռների արտադրության ծավալները և ամսեկան թողարկել 40 ինքնաթիռ: Ընկերության նման որոշումը պայմանավորված է վերլուծաբանների այն կանխատեսումներով, որ արդեն 2011թ. կսկսվի համաշխարհային տնտեսության կայունացման գործընթացը: Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկերությունը թողարկել է 30 նոր ինքնաթիռ, իսկ մինչ այժմ թողարկվել է ավելի քան 3.5 հազար A320 ինքնաթիռ: