Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Վիվասել-ՄՏՍ. եզրափակվել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը
18/07/2016 18:03
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. եզրափակվել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը

Համաշխարհային կինոարվեստի շունչը մեկ շաբաթ մայրաքաղաքում տարածած հերթական «Ոսկե ծիրանն» ինքնատիպ էր միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ և բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ:  13-րդ «Ոսկե ծիրանը» հրաժեշտ տվեց մայրաքաղաքին՝ մրցանակի արժանացնելով հաղթողներին: Հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար՝ «Եղիցի լույս» հատուկ մրցանակին արժանացավ ռեժիսոր Ռոման Բալայանը:

Փառատոնային շաբաթը հագեցած էր իրադարձություններով. Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագրի իրականացում, ֆիլմերի ցուցադրություն, կլոր սեղան-քննարկումներ, վարպետության դասեր, որոնք անցկացրեցին Ֆրեդ Քելեմենը (Գերմանիա, ռեժիսոր/օպերատոր), Ժելիմիր Ժիլնիկը (Սերբիա, ռեժիսոր),Վիտալի Մանսկին (Ռուսաստան, ռեժիսոր), Հոմայուն Էրշադին (Իրան, դերասան) և Անդրեյ Լոշակը (Ռուսաստան, ռեժիսոր), Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին նվիրված երեկոյի անցկացում, ռեժիսորներ Ժելիմիր Ժիլնիկի և Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ և այլն:

Փառատոնը նշանավորվեց  հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ: Ռեժիսորներ Առնո Խայաջանյանը («Բարի գալուստ, Անատոլիա») և Իննա Սահակյանը («Ավրորայի արևածագը») պարգևատրվեցին համապատասխանաբար՝ 7500 և 5000 ԱՄՆ դոլար մրցանակով:

Փառատոնն իր ներկայությամբ պատվեց հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթը: Հանդիսատեսը  հանրահայտ երեք կինոնկար դիտեց նրա դերակատարմամբ:

13-րդ «Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք մատուցեց փառատոնի լավագույն բարեկամ, ճանաչված ռեժիսոր, երջանկահիշատակ Աբաս Քիառոսթամիի հիշատակին: «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց նրա «Բալի համը» կինոնկարը, իսկ «Դալան» պատկերասրահում բացվեց «Ճանապարհ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրեց նաև «Ֆրանսիական նոր կինո», «Գերմանական կինոյի օր», «Շեքսպիրն ապրում է կինոյում», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երևանյան պրեմիերաներ»-ի շրջանակում հանդիսատեսին ներկայացվեցին երբևէ մեծ էկրանին չցուցադրված ֆիլմեր: Մեկշաբաթյա կինոտոնի պաշտոնական փակումն ազդարարեցին «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ու փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Սիրված կինոտոնը եզրափակվեց աշխարհահռչակ  բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների վերջին՝ «Անծանոթուհին» ֆիլմի ցուցադրությամբ:

«Հերթական «Ոսկե ծիրանն» ավարտեց իր աշխատանքները, բայց ոչ՝ առաքելությունը: Հայաստանում սիրված կինոփառատոնն իր երկրպագուներին  թողնում է իրենց մտորումների, ստացած տպավորությունների և վերլուծությունների ազատության մեջ՝ մինչև նոր հանդիպում: Որքանո՞վ հանդիսատեսը ներշնչվեց գեղեցիկ մտածելու, ապրելու և ստեղծելու ցանկությամբ՝ ցույց կտա ժամանակը: Աշխարհի առջև բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող մի շարք ազգերի համար», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91