AIG ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 1.2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ԿՎԱՃԱՌԻ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՏՈԿԻՈՅՈՒՄ
Ամերիկյան խոշորագույն ապահովագրական American International Group (AIG) ընկերությունը 1.2 մլրդ դոլարով Nippon Life ընկերությանը կվաճառի Տոկիոյի իր գլխավոր գրասենյակը: Ճապոնական Nippon Life ընկերությունը, որը զբաղվում է կյանքի ապահովագրությամբ, նախատեսվող գումարը կվճարի կանխիկ: Որոշ վերլուծաբանների կարծիքով ճապոնական ընկերության առաջարկած գումարը, հիփոթեքային շուկայում առկա ներկա իրադրության պայմաններում, բավականին բարձր է:
Նշենք, որ AIG ընկերությունը 182.5 մլրդ դոլար պետական պարտքի մարման նպատակով վաճառում է իր ակտիվների մեծ մասը: