Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Standard & Poor's. Ադրբեջանի պետական նավթային ընկերության վարկանիշն իջեցվել է բացասական մակարդակի
11/08/2016 11:52
Կիսվել

Standard & Poor's. Ադրբեջանի պետական նավթային ընկերության վարկանիշն իջեցվել է բացասական մակարդակի

Վարկային վարկանիշների S&P Global Ratings միջազգային գործակալությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի եւ էլեկտրաէներգիայի արտադրության գծով պետական մենատեր «Ազերէներժի» ԲԲԸ կառույցների երկարաժամկետ վարկային վարկանիշը հաստատել է BB մակարդակի վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է գործակալության կայքում, որտեղ նշվում է, որ ադրբեջանական պետական այդ ընկերությունների վարկանիշի կանխատեսումը «կայունից» փոխվել է «նեգատիվի»:

Գործակալության այդ վարկանիշային գործողությունը հետեւել է Ադրբեջանի սուվերեն վարկանիշը BB+/B մակարդակի վրա հաստատվելուց հետո: Ընդ որում՝ գործակալությունը Ադրբեջանի վարկանիշների կանխատեսումը «կայունից» փոխել է մինչեւ «նեգատիվի»:

«Ազադլըգ» թերթը հայտնել է, որ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին SOCAR-ի արդյունահանած 4 420,7 մլն տ նավթի 639 հազար տ մասն ընկել է հուլիսի վրա, ինչը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 9 տոկոսով ցածր է:

Բացի այդ, հղում կատարելով SOCAR-ի հավաստի աղբյուրներին, թերթը հայտնել է, որ 2015 թվականին Ադրբեջանի պետական նավթային ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել էր 52 հազար 104 հոգի: 2014 թվականի վերջին SOCAR-ի աշխատակիցների թիվը եղել է 54 հազար 714 հոգի: Այսպիսով, մեկ տարվա ընթացքում SOCAR-ը աշխատանքից ազատել է 2 հազար 610 աշխատակցի:

Թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալը 10 տոկոսով նվազել է: Ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի կողմից արդյունահանվել է 512 հազար խոր.մ գազ, ինչը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 10,3 տոկոսով ցածր է:

Բաքվում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ SOCAR-ի տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման Գասըմովը հայտարարել է, որ ընկերության ներքին պարտքը կազմում է 1,095 մլրդ դոլար, իսկ կոնսոլիդացված պարտքը` 6,3 մլրդ դոլար կամ մոտ 9,4 մլրդ մանաթ: SOCAR-ը հանդիսանում է Ադրբեջանի Նավթի հիմնադրամի եւ պետբյուջեի գլխավոր մատակարարը:

«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկար ժամանակ հսկայական միջոցներ քամուն տալուց հետո, այդ թվում` տարօրինակ լոբբիստական նախագծեր ու միջազգային մրցումների հովանավորում, SOCAR-ը փակել է իր գրասենյակները ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում եւ Շվեյցարիայում:

«Ազադլըգ» ռադիոկայանը հայտնել էր, որ SOCAR Trading Group-ը վերջին մեկ տարում մոտ 7,5 մլրդ դոլարի վարկեր է վերցրել միջազգային ֆինանսական կառույցներին, ինչի վերաբերյալ Ադրբեջանի ընդդիմությունը համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում SOCAR-ի վերցրած վարկերը վճարելու է պետությունը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին ավելի վաղ հայտնել էր, որ SOCAR-ը 2016 թվականի հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8,5 տոկոսով կրճատել է նավթի արդյունահանման ծավալը, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ:

ԱՊԱ լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի CFR (Corporate Family Rating) վարկանիշը` էմիտենտի սեփական պարտավորությունները կատարելու ունակությունը հաստատել է Ba1 մակարդակի: SOCAR-ի SUR (Senior Unsecured Rating) վարկանիշը (խոշոր պարտքային պարտավորությունները) եւ դեֆոլտի հավանականության գծով վարկանիշը եւս Ba1 մակարդակի վրա է, իսկ SOCAR-ի վարկանիշների գծով կանխատեսումը նեգատիվ է:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի արդեն մոտ 150 տոկոսով արժեզրկման պատճառով 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52