ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 13/05/09
Այսօր` մայիսի 13-ին, ճապոնական ֆոնդային հարթակներում տեղի ունեցած առևտրային շրջանների արդյունքում գրանցվել է ճապոնական ինդեքսների աճ: Nikkei ինդեքսը աճել է 0.5%-ով և կազմել է 9340.49 կետ. իսկ Topix ինդեքսը աճել է 0.4%-ով և կազմել է 888.75 կետ:
Բորսաներում հիմնականում աճել են բարձր տեխոնոլգիաների ոլորտի ընկերությունների արժեթղթերի գինը: Սրա հիմնական պատճառը Olympus Corp. և Citizen Holdings Co հանրաճանաժ ընկերությունների կողմից արված հայտարարություններն են առ այն, որ ընկերությունները արդեն այս տարի կարող են շահույթ ստանալ: