Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալին
23/08/2016 18:59
Կիսվել

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 22-ին հանդիպեց ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Ցյան Կեմինին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, չինական «CCECC» կազմակերպության և «Սինոհիդրո Քորփորեյշն» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ:

Նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունելով Ցյան Կեմինին՝ ընդգծեց, որ տրանսպորտի և կապի ոլորտում հայ-չինական հարաբերություններն օրեցօր ավելի են զարգանում:

«Մի քանի տարի շարունակ չինական մի շարք կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության ճանապարհաշինության ոլորտում փորձում էին իրականացնել տարբեր ծրագրեր և, վերջապես, այս տարի դա հաջողվեց: Մենք այսօր աշխատում ենք «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության հետ, իսկ ավելի երկար տարիներ համագործակցել ենք նաև «CCECC» կազմակերպության հետ», – ասաց Գ. Բեգլարյանը:

ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Ց. Կեմինը նույնպես կարևորեց վերջին շրջանում երկու երկրների համագործակցության ձեռքբերումները հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում։

«Համագործակցության լավագույն հնարավորություն է այն, որ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» կազմակերպությունը տենդեր է շահել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման նախագծում: Չինական կողմը ժամանակին և որակյալ կիրականացնի այդ աշխատանքը, և մենք ակնկալում ենք հայկական կողմի համակողմանի աջակցությունը», – նշեց Ց. Կեմինը:

Կողմերն անդրադարձան նաև Մետաքսի ճանապարհի վերականգնման կարևորությանը և այն դերին, որ որպես տրանսպորտային հանգույց ունի Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տարածաշրջանում։ Չինական կողմը նաև նշեց, որ հետաքրքրված են հայ-իրանական երկաթգծի կառուցմամբ:

Հանդիպման ավարտին ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալը պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս շարունակել համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը վստահեցրեց, որ հայկական կողմը ևս շահագրգիռ է երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում փոխշահավետ, արդյունավետ և երկարատև համագործակցությամբ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91