Հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգը կարգավորման փուլում է. դեռևս կարող են խնդիրներ առաջանալ
Հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացած՝ ստացված հարկային հաշիվների ստորագրման առումով ծագած խնդիրները դեռևս կարգավորման փուլում են, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ առկա խնդրի ամբողջական վերացման վերաբերյալ հարկային մարմինը լրացուցիչ հաղորդագրություն կտարածի:
Ստացված հարկային հաշիվները խնդրի ամբողջական վերացման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվող՝ խնդրի վերացման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ստորագրելու դեպքում հարկ վճարողները այդ հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կարող են հաշվանցել ապրանքների ձեռք բերման կամ ծառայությունների ստացման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով, եթե բավարարված են հաշվանցումների կատարման համար օրենքով սահմանված այլ պահանջները:
Միաժամանակ, մինչև խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է նաև հետևյալ հնարավորությունը.
ա. այն հարկային հաշիվները, որոնց համար հնարավոր է գեներացնել PDF փաստաթուղթ (հարկային հաշիվը բացվում է PDF ֆորմատով), կարող են ստորագրվել անհատական,
բ. այն հարկային հաշիվների փոխարեն, որոնց համար հնարավոր չէ գեներացնել PDF փաստաթուղթ և ստորագրել, կարող են դուրս գրվել նոր հարկային հաշիվներ` նախկին մատակարարման ամսաթվով: Համակարգում առկա խնդիրների վերացումից հետո նախկինում դուրս գրված հարկային հաշիվները հնարավոր կլինի չեղյալ համարել` կրկնակի հաշվառումից խուսափելու նպատակով: