Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում հետևել է բերքահավաքի ընթացին
31/08/2016 18:51
Կիսվել

Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում հետևել է բերքահավաքի ընթացին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ հրավիրել էր խորհրդակցություն գյուղատնտեսական ընթացիկ տարվա խնդիրների քննարկման նպատակով:

Այնուհետև նախարարը  մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ հետևել է  բերքահավաքի ընթացին: 

Այցի շրջանակում նախարարն այցելել է Նոր Եդեսիա համայնք և եղել ֆերմեր Աշոտ Բաղդասարյանի տնտեսությունում:  Աշոտ Բաղդասարյանը մասնագիտությամբ գյուղատնտես է, երկար տարիների փորձ ունի, Նոր Եդեսիայում ամենաշատ գյուղատնտեսական տարածքներն ունի`  շուրջ 15 հեկտար,  որտեղ  մշակում է ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, տանձ, նուշ, կեռաս, նաև 2 հեկտար  խաղողի այգի ունի: Բերքն իրացնում է ինչպես վերամշակող գործարաններին հանձնելու միջոցով, այնպես էլ  օգտվում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներից:

Ֆերմերը զբաղվում է նաև անասնապահությամբ, մսամթերքը հանձնում է մայրաքաղաքում գործող խոշոր սուպերմարկետներից մեկին, որի հետ ունի պայմանագրային հարաբերություններ:  Աշոտ Բաղդասարյանը վստահ է, որ գյուղատնտեսությունը եկամտաբեր է, եթե ինչպես հարկն է աշխատեն  և համարձակ ծրագրեր իրականացնեն:

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի խոսքով` գյուղատնտեսական տարին բարենպաստ է եղել մարզի համար, և նախորդ տարվա համեմատ բերքատվության ցուցանիշների աճ է գրանցվել:

«Արագածոտնի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի շուրջ 3100 հեկտար ավել հող է մշակվել, ինչը լուրջ ցուցանիշ է, և այս պահի դրությամբ մարզի մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի ավելի քան 80 տոկոսը: Աճի այս տեմպերն անհրաժեշտ է պահպանել, որպեսզի չմշակվող հողեր առհասարակ չունենանք: Մարզում բերքահավաքի եռուն շրջանն է, հացահատիկի 95 տոկոսն արդեն հավաքվել է , ընթացքի մեջ է պտղի` սալորի, դեղձի բերքահավաքը:  Այս տարածաշրջանում բավականին լավ արդյունքներ են սպասվում, կան պտղատեսակներ, որոնք նախորդ տարվա համեմատ  նույնիսկ առավել մեծ ծավալներ կապահովեն, դրանք են` սալորը, դեղձը, կեռասը…» ,-ամփոփելով այցի արդյունքները` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` այս պահին նախարարության  ուշադրության կենտրոնում  բերքի իրացման` մասնավորապես խաղողի մթերմանն առնչվող հարցերն են, որոնց լուծման ուղղությամբ  անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45