Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Յունիբանկ. Moody’s գործակալությունը բանկին շնորհել է B3 վարկանիշ` դրական կանխատեսմամբ
02/09/2016 15:43
Կիսվել

Յունիբանկ. Moody’s գործակալությունը բանկին շնորհել է B3 վարկանիշ` դրական կանխատեսմամբ

Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին հաստատել է «Յունիբանկի» դրամով և արտարժույթով  երկարաժամկետ ավանդների B3 վարկանիշը` կանխատեսումը դարձնելով «պոզիտիվ»: Դրական կանխատեսումը պայմանավորված է վերջին շրջանում «Յունիբանկի» կապիտալի դիրքերի զգալի ամրացմամբ:  Վերջին 12 ամսվա ընթացքում «Յունիբանկն» իրականացրել է բաժնետոմսերի երեք թողարկում և ամբողջությամբ տեղաբաշխել ներկայացված ծավալը` էապես համալրելով կապիտալը և աապահովելով հետագա առաջխաղացումը շուկայում:

Հաշվի առնելով հասարակության և ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի գործունեության և բաժնետոմնսերի նկատմամբ, 4 մլրդ ՀՀ դրամ ծավալով ևս մեկ թողարկում «Յունիբանկը» նախատեսում է իրականացնել այս տարվա հոկտեմբերին:  Moody’s-ի կանխատեսմամբ, 2016թ.-ին «Յունիբանկի» նորմատիվային կապիտալը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի քան 50%-ով: Այդ կերպ բանկը լիովին կբավարարի ՀՀ ԿԲ-ի` նորմատիվային կապիտալի չափի վերաբերյալ պահանջը:

2016թ.-ի երկրորդ եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 167 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 138 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 28,8 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 27%-ով, ինչը պայմանավորված է ինչպես կանոնադրական կապիտալի 5,2 մլրդ դրամ աճով, այնպես էլ` շահույթի ձևավորմամբ: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի արդունքներով Յունիբանկն ապահովել է ավելի քան 570 մլն ՀՀ դրամի շահույթ:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով, 46 մասնաճյուղերով և 54 պրոմո կետերով: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

Նշենք, որ «Յունիբանկի»  բազային վարկային գնահատականի վարկանիշը սահմանվել է caa1, կոնտրագենտի ռիսկի գնահատականը` ի B1(cr)/NP(cr):

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72