Բիզնես

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 423.50-0.50 EUR SELL - 428.00-1.00
OIL:  BRENT - 105.81-4.13 WTI - 99.09-4.20
COMEX:  GOLD - 4531.30+1.15 SILVER - 75.85+1.36
COMEX:  PLATINUM - 1939.00+0.82
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 158.94+0.06 EUR/GBP - 1.1618+0.14
FOREX:  EUR/USD - 1.1618+0.14 GBP/USD - 1.3424+0.19
STOCKS RUS:  RTSI - 1172.30-0.39
STOCKS US: DOW JONES - 50009.35+1.31 NASDAQ - 26270.36+1.54
STOCKS US: S&P 500 - 7432.97+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 61684.14+3.14 TOPIX - 3853.81+1.64
STOCKS CHINA:  HANG SENG - 25386.52-1.03 SSEC - 4077.28-2.04
STOCKS EUR:  FTSE100 - 10432.34+0.99 CAC40 - 8117.42+1.70
STOCKS EUR:  DAX - 24737.24+1.38
21/05/2026  CBA:  USD - 367.86-0.01 GBP - 493.85+1.05
21/05/2026  CBA:  EURO - 426.98+0.29
21/05/2026  CBA:  GOLD - 53019-165 SILVER - 894.71-4.64
Վիվասել-ՄՏՍ. արտաքին լուսավորություն՝ սահմանամերձ Վահան գյուղում
07/09/2016 13:28
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. արտաքին լուսավորություն՝ սահմանամերձ Վահան գյուղում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում տեղակայվել է 51 լուսատուով արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ`լուսավորելով 1500 մ երկարությամբ տարածք: Ծրագրի արդյունքում Վահան համայնքն ամբողջությամբ լուսավորվել է:

Դեռևս նախորդ տարվա աշնանը՝ Վահան համայնքի լուսավորման ծրագրի առաջին փուլում, գյուղում լուսադիոդային (LED) համակարգով աշխատող 37 լուսատու էր տեղադրվել՝ լուսավորելով 1100մ երկարությամբ տարածք:

Այսպիսով, ծրագրի արդյունքում սահմանամերձ Վահան գյուղում 2600 մետր երկարությամբ տարածք ապահովվել է արտաքին լուսավորությամբ: 

Համակարգի գործարկմանը մասնակցել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ  Յիրիկյանը, Վահան համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը և համայնքի բնակիչները:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսատուները 80%-ով կնվազեցնեն էներգիայի ծախսը: Դրանք համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել:

«Երբ կա նպատակ՝ ստեղծվում է նաև այն իրականացնելու ճանապարհ: Սահմանամերձ Վահան համայնքին աջակցելու մեր որոշումը եղել է վճռական: Տարիներ առաջ կային շատ խնդիրներ, որոնք միանգամից լուծել՝ ակնհայտորեն հնարավոր չէր: Անհրաժեշտ էր համակարգված մոտեցում: Մենք ընտրեցինք աջակցության այնպիսի մոդել, որը ենթադրում էր համբերություն և խնդիրները մաս-մաս լուծելու պատրաստակամություն: Այսօր ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ տարիների ընթացքում մեզ հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի. Վահանն ունի ոչ միայն արտաքին լուսավորություն, գազատար, համակարգչային դասասենյակ, մանկապարտեզում գործող արևային ջրատաքացուցիչ և խնայված միջոցներ, այլև՝ հույս: Հենց սա է հարկավոր երկիրը վահանի պես պահող մեր  հայրենակիցներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը: Ծրագրի շրջանակում, 2014թ.-ին,  գյուղի մանկապարտեզում տեղադրվել էր նաև  արևային ջրատաքացուցիչ, ինչի արդյունքում մոտավորապես 60%-ով նվազել են գազի սպառումն ու ջեռուցման ծախսերը:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արգածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

21/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.86
-0.01
Եվրո (EUR)
426.98
+0.29
Ռուբլի (RUR)
5.1746
+0.0288
Լարի (GEL)
137.65
+0.08
53019
-165
Արծաթ
894.71
-4.64