Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՊԵԿ. Հովհաննես Հովսեփյանը հանդիպել է ԱՄՀ պատվիրակությանը
20/09/2016 09:43
Կիսվել

ՊԵԿ. Հովհաննես Հովսեփյանը հանդիպել է ԱՄՀ պատվիրակությանը

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը սեպտեմբերի 19-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկվել են մակրոտնտեսական միջավայրի, հարկային ու մաքսային վարչարարության և օրենսդրական խնդիրների վերաբերյալ հարցեր: Նրանք դիտարկել են աշխարհաքաղաքական և տնտեսական մարտահրավերներով պայմանավորված գործոնների ազդեցությունը եկամուտների հավաքագրման գործընթացի վրա:

Անդրադառնալով պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի ընթացքին՝ կոմիտեի նախագահը նշել է, որ պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում հարկային մարմիններին բաժին ընկնող մասը շարունակում է աճել՝ պահպանելով վերջին 2 տարիների միտումը:

Կոմիտեի նախագահը Հ. Սամիեիի ուշադրությունը հրավիրել է հարկային եկամուտների հավաքագրման գործընթացում տնտեսական ցուցանիշների ունեցած ազդեցության վրա՝ նկատելով, որ ընթացիկ տարվա եկամուտների աճի վրա ուղղակիորեն չի անդրադարձել ՀՆԱ-ի կառուցվածքում աճ ապահոված ճյուղերի զգալի մասը, ինչպես օրինակ՝ մշակույթի և զվարճությունների, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և համանման այլ ոլորտները. «Ստեղծված տնտեսական անբարենպաստ պայմաններից անկախ կոմիտեն կարողացել է հետևողական վարչարարության արդյունքում ապահովել ցուցանիշները՝ առանց ՓՄՁ-ներին վարչարարության թիրախ դիտարկելու: Շեշտը դրվել է խոշոր բիզնեսի նկատմամբ հստակ վարչարարության կիրառման վրա՝ միաժամանակ չխոչընդոտելով նրանց գործունեությանը»: Մասնավորապես, 2015թ. 8 ամիսների ընթացքում 118 խոշոր հարկ վճարող կազմակերպություն, որոնք վճարել են ավելի քան 30 մլն դրամ հարկ, 2016թ. 8 ամիսներին 34 մլրդ դրամով պակաս հարկ են վճարել: Դրանք հիմնականում բանկային, մետաղական հանքարդյունաբերության, էներգահամակարգերի և կապի ոլորտի ընկերություններն են: Մինչդեռ ՊԵԿ-ին հաջողվել է առկա տնտեսական-քաղաքական պայմաններում ոչ միայն լրացնել այդ բացը, այլև լապահովել մուտքերի աճ 2015թ.-ի 8 ամիսների համեմատ:

Հովհաննես Հովսեփյանն ու Հոսսեյն Սամիեիին անդրադարձել են նաև մաքսային եկամուտների նվազման վրա ազդող գործոններին: Մանսնավորապես, ԵՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաներն ԱԱՀ-ից ազատելու արդյունքում երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների քանակն էապես նվազել է, որի հետևանքով կատարված վճարումները պակասել են 4.5 մլրդ դրամով: Չնայած դրան՝ կոմիտեին հաջողվել է լրացնել նաև այս գծով անկումը՝ մաքսային վարչարարությունը բարելավելու արդյունքում:

ՊԵԿ նախագահի գնահատմամբ, թեև նշված բոլոր ռիսկերն ազդում են բյուջեի տարեկան կատարողականի վրա, այնուամենայնիվ, կոմիտեն շարունակում է իրավիճակը կանոնակարգել համակարգված գործունեության միջոցով. «Ամեն ինչ անելու ենք՝ արդյունավետ գործունեությամբ և նպատակային վարչարարական միջոցառումներով ապահովելու համար հարկային եկամուտները՝ միաժամանակ բիզնեսի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերելով միահավասար մոտեցում»:

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիին նկատել է, որ ՊԵԿ-ի առջև բարդ խնդիր է դրված. «Մենք կարող ենք արձանագրել, որ կոմիտեն մեծ ջանքեր է գործադրում՝ նախանշված արդունքները երաշխավորելու համար: Հուսով ենք՝ բոլոր մտադրությունները հաջողությամբ կիրագործվեն»:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91