
Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալեքսան Հարությունյանն ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: