Սոցիալական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ucom. Սյունիքի մարզի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում
22/09/2016 15:20
Կիսվել

Ucom. Սյունիքի մարզի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ արդեն երրորդ ամիսն է, ինչ ակնաբուժական աշխատանքներ են կատարվում Սյունիքի մարզում: «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում մարզում իրականացվել են ակնային զննումներ, այժմ Աչքի շարժական հիվանդանոցում շարունակվում են խորացված հետազոտությունները, լազերային միջամտությունները, վիրահատությունները, մարզի դպրոցներում՝ ակնային զննումները եւ աչքի խնամքի վերաբերյալ հանրային կրթության դասերը:

Աչքի շարժական հիվանդանոցի հարյուրավոր այցելուներից մեկը՝ Կապանի բնակիչ Արմեն Ղազարյանը, ակնային մի շարք խնդիրների պատճառով գրեթե զրկվել է տեսողությունից: «Գրեթե կույր եմ, տեսողությունն ինձ համար չափազանց կարեւոր է, սակայն ավելի ոգեւորիչ է տեսնել՝ ինչպես է հայը հայի մասին հոգ տանում: Մարդկային այդ վերաբերմունքից շատ զգացված եմ եւ շնորհակալ բարի գործ կատարողներին», – ասաց Արմեն Ղազարյանը: Մեկ այլ այցելու՝ արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկի ծնող Շմավոն Դադայանը, նույնպես կվիրահատվի Աչքի շարժական հիվանդանոցում: «Որդուս զոհվելուց հետո կինս էլ մահացավ, այժմ միայնակ եմ ապրում: Այգեգործական փոքրիկ աշխատանքներ եմ անում՝ որքան ուժս պատում է: Անչափ շնորհակալ եմ բոլորից, ովքեր մեզ ձեռք են մեկնում», – ասաց նա:

Ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ այցելեցին Հայկական ակնաբուժության նախագծի եւ «Ucom» Հիմնադրամի ղեկավարները:

«Սյունիքի մարզում Աչքի շարժական հիվանդանոցում արդեն վիրահատվել է հարյուրից ավելի մարդ, աշխատանքներն ընթանում են իրենց հունով: Այստեղ աշխատանքները կավարտենք հոկտեմբերի կեսերին՝ Գորիսում: Լիահույս եմ, որ Հայկական ակնաբուժության նախագծի եւ «Ucom» Հիմնադրամի համագործակցությունը հետագայում  եւս կշարունակվի՝ ակնային խնդրներ ունեցող մեր հայրենակիցներին հնարավորություն տալով օգտվել ակնաբուժական անվճար ծառայություններից», – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն` Նունե Եղիազարյանը:

«Երեք մարզերում այս ծրագիրն իրականացնելուց հետո ոգեշնչված ենք այն մարդկանց արձագանքներից, ում աչքի լույսը վերադարձել է: Ucom Հիմնադրամը ջանք չի խնայի,  որպեսզի ծրագիրը շարունակական բնույթ կրի և հասանելի լինի Հայաստանի բոլոր մարզերում բնակվող սոցիալապես խոցելի անձանց: Շուտով կայցելենք Արմավիրի մարզ, որի բնակիչները նույնպես հնարավորություն կունենան անվճար օգտվելու ժամանակակից ակնաբուժական ծառայություններից», – ասաց «Ucom» Հիմնադրամի տնօրեն` Աշոտ Բարսեղյանը:

Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում ակնային ստուգում կանցնի շուրջ 1500 մեծահասակ եւ 900 դպրոցական, Աչքի շարժական հիվանդանոցում ակնային խորացված զննում կանցնի շուրջ 450 հոգի, որոնցից 130-ը կվիրահատվի կամ լազերային բուժում կստանա:

Աչքի շարժական հիվանդանոցի մարզային հաջորդ կանգառը Արմավիրի մարզն է, որտեղ աշխատանքները կսկսվեն հոկտեմբերին:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75