Տնտեսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
7.6 մլն եվրո ներդրման շրջանակում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ
27/09/2016 15:21
Կիսվել

7.6 մլն եվրո ներդրման շրջանակում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների հերթական համաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, պետական և հասարակական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ծրագրի գործընկերներ  և շահառուներ:

Միջոցառման նպատակն է ներկայացնել և քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող գյուղատնտեսական կայուն զարգացման ռազմավարության վերջին զարգացումներն ու ձեռքբերումները, ENPARD ծրագրի իրականացման ընթացքը:

Գյուղատնտեսության և գյուղի զարգացման եռամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականից, իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի  արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

«Այս ծրագրի շրջանակում շուրջ 7,6 մլն եվրո է ներդրվել, որի շրջանակում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչը մեծ հաջողություն է գյուղացու համար` հավելյալ արժեքի ստեղծման տեսանկյունից,  ներդրվել է կոոպերատիվների մասին օրենսդրությունը, բայց մենք պետք է շարունակեք քայլեր ձեռնարկել և ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացիների շրջանում ամրապնդվի և զարգանա կոոպերացիայի գաղափարը, և նրանք շարունակեն մտնել այս դաշտը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ ծրագիրը լինելու է շարունակական.Եվրամիության հետ արդեն առկա է նախնական համաձայնություն 2017 թվականից 10 մլն եվրո արժողությամբ նոր ծրագիր սկսելու ուղղությամբ, Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանը նպատակուղղված ծրագիրը:

Համաժողովի ընթացքում ENPARD ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են հաշվետվու տարվա ընթացքում ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարողությունների հզորացման, գյուղատնտեսական կոոպերատիվների  ստեղծման և նրանց հետագա աջակցության տրամադրման, գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման, գյուղատնտեսության լավագույն փորձի տարածման և այլ խնդիրների ուղղությամբ։

Գյուղի և գյուղատնտեսության կայուն զար­գաց­ման հիմնական խնդիրներից է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանումը,  և այդ նպատակով Հայաստանի բոլոր մարզերում իրականացվել է բիզնես ուղղվածության գյուղատնտեսական կոոպերացիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման 51 դասընթաց։

Ծրագիրն աջակցում է նախարարությանը կայուն մոնիթորինգի և վերլուծության համակարգ ներդնելու, ինչպես նաև նախարարության աշխատակազմի կարողությունների հզորացման հարցում։ Ծրագիրն աշխատանքներ է տանում գյուղատնտեսական լավագույն փորձի տարածման՝ այդ թվում վնասատուների դեմ համակցված պայքարի, պտղատուների էտի և ձևավորման, ռեսուրսախնայողական գյուղատնտեսության, աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ՝ այդ նպատակով հիմնելով նաև փորձացուցադրական դաշտեր:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6