Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ucom. ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի
29/09/2016 18:38
Կիսվել

Ucom. ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս աջակցեցին մեկ ընտանիքի` կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու գործում: Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Արագածոտնի մարզի գյուղական համայնքներից մեկում բնակվող երկու զավակների ծնողներ՝ Սերոբի և Ծաղիկի ընտանիքին:

Ընտանիքը համայնք է տեղափոխվել մեկ տարի առաջ: Ընտանիքի մոր առողջական խնդիրները լուծելու նպատակով նրանք ստիպված են եղել վաճառել քաղաքի իրենց բնակարանը, իսկ մնացած գումարով տուն են գնել գյուղում: Երեխաներից Քնարիկը գնում է դպրոց, իսկ երկու տարեկան Գայանեն տանն է՝ սիրող ու հոգատար ծնողների ու տատիկի ուշադրության կենտրոնում: Այս ընտանիքը բնակվում է ծայրահեղ աղքատ պայմաններում, տանը չկան սանիտարահիգիենիկ հարմարություններ: Տունն ունի նաև ջեռուցման խնդիր։

Այս ընտանիքի չափահաս անդամները չունեն հիմնական աշխատանք, իսկ նրանց եկամտի միակ աղբյուրը Սերոբի և Գայանե տատիկի սեզոնային աշխատանքն է՝ հովվությունը և մոր՝ Ծաղիկի հիվանդության թոշակը: Համայնքում չկան աշխատատեղեր, ինչը բարդացնում է կայուն եկամտի ապահովման հարցը:

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով անասնապահության դերն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում, Սերոբին տրամադրվել է կով, հավ և անասնակեր՝ անասնապահական աշխատանքները սկսելու, սննդի և վառելիքի հարցը որոշակի չափով լուծելու, ինչպես նաև՝ եկամուտ ապահովելու համար:

Ընտանիքի ծնողները վստահ են, որ այժմ արդեն կկարողանան ապահովել իրենց ընտանիքի առաջնային կարիքները և երեխաներին պահել տանը՝ ծնողական հոգածության ներքո:

«Մենք շնորհակալ ենք Ucom-ի բաժանորդներին այս ծրագրի իրականացմանն ուղղված յուրաքանչյուր դրամի համար: Ucom Հիմնադրամն, ինչպես միշտ, կրկնապատկում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը և ջանքեր է գործադրում, որ ծրագիրը շարունակական բնույթ կրի, և երեխաները մեծանան՝ ծնողական սիրով ու ջերմությամբ շրջապատված», – ասել է Ucom Հիմնադրամի տնօրեն՝ Աշոտ Բարսեղյանը:

«Վորլդ Վիժնը  բազմամյա փորձ ունի խոցելի և անապահով ընտանիքների հետ աշխատանքի ոլորտում և իր փորձագետների ու սոցիալական աշխատողների ջանքերով կազմակերպում է մասնագիտական աշխատանքներ` ընտանիքների հետ մշակելով անհատական զարգացման պլաններ: Այս աշխատանքների առանցքային նպատակն է բարելավել յուրաքանչյուր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչի արդյունքում էլ ծնողները կշարունակեն երեխաներին պահել ընտանիքում», – ասել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն՝ Ժիրայր Էդիլյանը:

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներն ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում: 

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02