Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՊԵԿ. ՓՄՁ-ների մոտ իրականացվող հսկողական աշխատանքները նվազել են
30/09/2016 12:38
Կիսվել

ՊԵԿ. ՓՄՁ-ների մոտ իրականացվող հսկողական աշխատանքները նվազել են

ՊԵԿ-ը համատարած ստուգումների իրականացման գործելաոճից անցում է կատարել ստուգումների թիրախային համակարգին: Այդ նպատակով կրճատվել է ստուգում իրականացնող աշխատակիցների քանակը, հարկային տեսչություններում ձևավորվել են առավել բանիմաց և փորձառու աշխատակիցների վերլուծական խմբեր՝ համապատասխան գործիքակազմով: «ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը մշակել է իրական չափորոշիչներ, ինչի արդյունքում գրեթե նվազագույնի են հասնում ՓՄՁ-ների մոտ իրականացվող հսկողական աշխատանքները: 2016թ. 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ստուգումների արդյունավետության բարձրացում է արձանագրվել թվաքանակի էական կրճատման պայմաններում»,-նկատում է վարչության պետ Արտակ Ղուկասյանը: Մասնավորապես՝ 1977-ով պակաս է իրականացվել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 24 հազ. դրամով կամ 13.5%-ով: Չգրանցված աշխատող պահելու դեպքերի ստուգումները 955-ով պակասել են, մինչդեռ մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 84 հազ. դրամով կամ մոտ 61%-ով: Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգումները նվազել են 306-ով, իսկ 1 ստուգմամբ արձանագրված միջին գումարն ավելացել է ավելի քան 17 հազ. դրամով կամ 7.5%-ով: 194-ով պակաս են իրականացվել նաև չափագրման ուսումնասիրությունները, իսկ մեկ ուսումնասիրությամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 294 հազ. դրամով:

Կազմակերպման և հսկողության վարչությունն առանձնացրել է ՀՀ տարածք ապրանքներ ներմուծող և ՀՀ-ում ապրանքներ արտադրող այն հարկ վճարողներին, որոնց մոտ առկա են վաճառված ապրանքների իրացման մասով ուղեկցող փաստաթղթեր դուրս գրելու փոխարեն ՀԴՄ-ով ձևակերպելու ռիսկեր: «Հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ-ով իրացման ձևակերպումները 69%-ից իջել են 63%-ի, կամ փաստաթղթաշրջանառությունն ավելացել է 6%-ով, իսկ 13 դեպքով արգելափակվել են ՀԴՄ-ների աշխատանքները»,-նշում է Ա. Ղուկասյանը: Նա վստահեցնում է, որ վարչության անմիջական ուշադրության կենտրոնում են նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուի կողմից վարձու աշխատողների չգրանցման, ինչպես նաև բիզնեսը տրոհելու միջոցով շրջանառության հարկով հարկվող գործունեության տակ քողարկվելու դեպքերը: «Միայն վերջին երկու ամսվա ընթացքում 7 հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 49 չգրանցված աշխատող` ավելի քան 16 մլն դրամ հարկային պարտավորության գումարով, իսկ 68 աշխատողի գործատուն գրանցել է նույն ստուգման ընթացքում: Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 6 հարկ վճարողներ բիզնեսը տրոհել են 24 առանձին շրջանառության հարկ վճարողների»: Ի դեպ, դրանցից 4-ը միավորվել են, իսկ 20-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչություն` հետագա ընթացքը ապահովելու նպատակով: Նույն հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 19 դեպք:

Կազմակերպման և հսկողության վարչության պետն ընդգծում է, որ վարչության գործունեությունը չի սահմանափակվում ստվերային շրջանառությունների նվազեցմամբ. «Մեր նպատակն է կրճատել ՓՄՁ-ների մոտ հսկողական միջոցառումների իրականացումը` դրանք կատարելով ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև՝ հայտնաբերել շրջանառության հարկի դաշտում քողարկված հարկ վճարողներին»:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88