ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում գրանցվել է անշարժ գույքի գների անկում ամբողջ աշխարհում: Լոնդոնում վերջին կես տարվա ընթացքում բնակարանների գները կրճատվել են ավելի քան 25%-ով: Կանխատեսումների համաձայն ընթացիկ տարում բնակարանների գների անկման տեմպերը կկրճատվեն:
Վերլուծաբանները նշում են, որ եթե ներդրողները ճգնաժամի պայմաններում ցանկանում են ձեռք բերել անշարժ գույք և նպատակ ունեն հետագայում վերավաճառքի արդյունքում ապահովել եկամուտ, ապա արդյունավետ տարբերակ կլինի բնակարան գնել Կիպրոսում, Իսրայելում, Պրահայում, Բարսելոնայում կամ Փարիզում, որտեղ բնակարանների գների անկման տեմպեն արդեն իսկ կրճատվել են, և կանխատեսվում է գների աճ հաջորդ 2 տարիների ընթացքում: Gordon Rock անշարժ գույքի գործակալության հրապարակած տվյալների համաձայն Իսրայելում այս տարվա ապրիլ ամսում արդեն գրանցվել է բնակարանների գների աճ, և կանխատեսումների համաձայն մինչև տարվա վերջ գները կաճեն 4-6% սահմաններում: Իսկ եթե ներդրողները ցանկանում են երկարաժամկետ և արդյունավետ ներդրում կատարել, ապա այս դեպքում ամենաճիշտ տարբերակը անշարժ գույքի ձեռքբերումն է Գերմանիայում: Գերմանական հիփոթեքային շուկան միակն է, որտեղ բնակարնների գները գրեթե չեն կրճատվել և համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում այն կարողացել է պահպանել կայունություն: