Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՊԵԿ. ոլորտային վերլուծությունները վերհանել են խոշոր բիզնեսի թաքցրած հարկերը
06/10/2016 17:08
Կիսվել

ՊԵԿ. ոլորտային վերլուծությունները վերհանել են խոշոր բիզնեսի թաքցրած հարկերը

Ռաֆիկ Մաշադյան. «Խոշոր բիզնեսն ինքնահայտարարագրմամբ ներկայացնում է ճշգրտված հաշվարկներ»։

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված տնտեսվարողների հարկային եկամուտներն 9 ամսում գերազանցել են 2015թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշն ավելի քան 5%-ով կամ 15.5 մլրդ դրամով: 2016թ. 9 ամսում խոշոր բիզնեսը պետբյուջե է վճարել 326.3 մլրդ դրամ հարկային եկամուտ այն պայմաններում, երբ այս բոլոր կազմակերպությունները միասին ունեցել են իրացման շրջանառությունների 2.5% նվազում: «Մենք հաշվի ենք առնում արտաքին տնտեսական գործոնների ազդեցությամբ ձևավորված օբյեկտիվ պայմանները և վարչարարություն իրականացնում այն կազմակերպություններում, որոնք վերլուծական աշխատանքների արդյունքում գնահատվում են ռիսկային»,-վստահեցնում է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը: Վերլուծական նոր գործիքներ կիրառելով, ոլորտային առանձնահատկությունների ճիշտ գնահատմամբ, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության կարգավորմանն ու հարկ վճարողների իրազեկմանն ուղղված աշխատանքներով տեսչությունը հասել է նրան, որ հարկային եկամուտների աճ է արձանագրվել մի քանի ոլորտներում: Մասնավորապես՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող 4 կազմակերպություններում հարկային եկամուտների աճը 9 ամսում կազմել է 6.7 մլրդ դրամ, ծառայությունների մատուցմամբ զբաղվող 29 կազմակերպություններում՝ շուրջ 4.7մլրդ դրամ:

Ճանապարհաշինության ոլորտում գործող 15 կազմակերպությունները միասին ապահովել են շուրջ 1.8 մլրդ դրամ հարկային եկամուտների աճ, իսկ վառելիքի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունները՝ շուրջ 1 մլրդ դրամ: Պարենային ապրանքների ներմուծմամբ զբաղվող 27 կազմակերպություններ միասին հարկային եկամուտներն ավելացրել են մոտ 900 մլն դրամով: «Մեր ջանքերի շնորհիվ խոշոր բիզնեսը, ի տարբերություն նախորդ տարիների, ներկայացնում է ճշգրտված հաշվարկներ կամ հենց սկզբից ճիշտ է հայտարարագրում հարկվող օբյեկտները: Ինքնահայտարարագրման արդյունքում առաջացող հարկերի չափը գրեթե հավասար է հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտված հարկային վճարումներին: Այսինքն՝ ինչպես վարչարարության, այնպես էլ ինքնահայտարարագրման արդյունքում մենք ունենում ենք հարկային եկամուտների աճ»,-ընդգծում է ԽՀՎՀՏ պետ Ռաֆիկ Մաշադյանը: Նրա դիտարկմամբ, տեսչությունը կիրառել է վարչարարական նոր մոտեցումներ և բարձրացրել է հսկողության ինտենսիվությունն այն ոլորտներում, որտեղ արտաքին գործոնների բացասական ազդեցություն չի եղել կամ առկա են եղել հարկվող օբյեկտների թերհայտարարագրման ռիսկեր՝ ստվերային շրջանառություններ:

Մասնավորապես՝ վարչարարությունն ուժեղացել է մանրածախ առևտրի ոլորտում: Միայն «Ալեքս Գրիգ», «Սաս գրուպ», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Ծիրան մարկետ» խոշոր ընկերություններում կատարված հսկողական աշխատանքների արդյունքում բյուջե վճարման ենթակա ավելի քան 401 մլն դրամ լրացուցիչ գումար է արձանագրվել: Ալկոհոլային խմիչք ներմուծող «Անդակո», «Սարգիս-Կարոլինա», «Ադամիում» ընկերություններում իրականացված ընթացիկ հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է շուրջ 150 մլն դրամի պակասորդ, և կազմակերպություններին առաջադրվել է 75 մլն դրամի տուգանք: «Հսկողական աշխատանքների ինտենսիվության արդյունքում թռչնի մսի, ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում իրացման ծավալների շուրջ 20% աճ ենք արձանագրել: Նույն պատկերն է նաև սուպերմարկետների դեպքում. այս ոլորտում շրջանառությունը ևս 20%-ով ավելացել է»,-նշում է Ռ. Մաշադյանը:

Տեսչության իրականացրած վարչարարությունը մեծ դերակատարում է ունեցել նաև ծառայությունների մատուցմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից հարկային վճարումներն ավելացնելու գործում: Միայն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության արդյունքում արձանագրվել է մոտ 600 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ ընդհանուր առմամբ, կազմակերպությունն իր հարկային եկամուտներն ավելացրել է ավելի քան 4 մլրդ դրամով: «Վարչարարության արդյունավետության բարձր ցուցանիշները մեկ անգամ ևս վկայում են, որ ՊԵԿ-ի որդեգրած հարկային քաղաքականությունը նպատակային է և ուղղված է ստվերային շրջանառությունների բացահայտմանն ու վերացմանը, հետևաբար՝ հարկային եկամուտների աճին»,-նկատում է Ռաֆիկ Մաշադյանը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41