Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Գազպրոմ Արմենիա. համակարգիչներ` ԼՂՀ կրթական հաստատություններին
07/10/2016 19:33
Կիսվել

Գազպրոմ Արմենիա. համակարգիչներ` ԼՂՀ կրթական հաստատություններին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերթական բարեգործությունն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս տարի ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ մշակվեց ծրագիր, որի շրջանակում 20 կրթական հաստատություններ, այդ թվում՝ չորս մանկապատանեկան և շախմատի մարզադպրոցներ ստացան համակարգիչներ և համապատասխան պարագաներ:

Իսկ Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում բացվեց համակարգչային դասարան, որի համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տրամադրեց 11 համակարգիչ: Խորհրդանշական է, որ դասարանի բացումը համընկավ ոսուցիչների մասնագիտական տոնի հետ: Դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանի խոսքով, «Գազպրոմ Արմենիա»-ի շնորհիվ կրկնապատկվեց բոլոր ուսուցիչների տոնական տրամադրությունը և սա իսկապես մեծ նվեր է Ոսուցչի օրվա առթիվ:

Համակարգչային դասարան է բացվելու նաև ԼՂՀ Քաշաթաղի Գողթանիկ համայնքի միջնակարգ դպրոցում:

Ինչպես նշեցին ԼՂՀ կրթական ոլորտի պատասխանատուները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ այս նախաձեռնությունը շատ անհրաժեշտ է և կարևոր է կրթական հաստատություններւ համար, քանի որ այսօր ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը առանցքային դերակատարություն ունի ուսուցման գործընթացում:

«Այս տարի մենք նվեր ստացանք „Գազպրոմ Արմենիա“ ընկերությունից, որը մեծ պատրաստակամությամբ տրամադրեց համակարգիչներ, որոնցով կհամալրվի դպրոցների նյութատեխնիկական բազան: Շատ կարևոր է, որ համակարգիչներ և համապատասխան պարագաներ ստացան ոչ միայն Ստեփանակերտի ուսումնական հաստատությունները, այլ նաև Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղական համայնքների դպրոցներ», – նշեց ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակաղմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը, 2001 թվականից սկսած իրականացնում է սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են կրթական, մշակութային և մարզական ոլորտների աջակցությանը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41