Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Իգնատի Առաքելյան. պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն և եկամուտ կբերեն
14/10/2016 18:54
Կիսվել

Իգնատի Առաքելյան. պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն և եկամուտ կբերեն

Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար այսօր կազմակերպել էր այցելություն ծիրանի, խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական այգիներ և բաց դաս, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզզետոն: Միջոցառմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի  Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի  Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, այլ պաշտոնատար անձինք:

Նախարարը ծանոթացել է կոլեկցիոն այգիներում կատարված աշխատանքներին: Խաղողի կոլեկցիոն այգու հիմնման համար  այստեղ հավաքագրվել է մոտ 280 սորտ Հայաստանի խաղողագործական բոլոր գոտիներից, բացառությամբ հյուսիս-արևելյանի, իսկ ծիրանի այգում` 82 սորտ, ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ։

Նախարարը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Միավորված Ազգերի կազմակերպությանը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը գյուղատնտեսության ոլորտում ցուցաբերվող աջակցության համար` հավելելով, որ Հայաստանն ունի բավարար ներուժ  իր համեստ ներդրումն ունենալու պարենի ապահովության համաշխարհային խնդիրների լուծման հարցում`  տեղական ագրոարտադրանքի արտահանման միջոցով: 

Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքն ուղղել է Ագրարային համալսարանի ուսանողներին.

«Աշխարհը շատ արագ է փոխվում, փոխվում են բնակլիմայական պայմանները, և այս պարագայում միայն ասել, որ մենք ամենալավն եք, մեր ծիրանն ամենահամեղն է և դրանով բավարարել, ճիշտ չէ: Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն և եկամուտ կբերեն,  սելեկցիայի շնորհիվ սորտերը դարձնենք առավել բերքատու և դիմացկուն`  պահպանելով հայկական համային հատկանիշները:  Այս հարցում հատկապես կարևոր է Ագրարային համալսարանի կադրերի մասնագիտական որակի ապահովումը, քանի որ այսօր աշխատաշուկայում ցավոք ունենք լավ մասնագետների պակաս: Օգտվեք այս հնարավորությունից, զարգացրեք Ձեր մասնագիտական գիտելիքները, որովհետև այժմ մենք գյուղատնտեսության զարգացման ծրագիր ենք մշակում, որը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են բարձրորակ մասնագետներ»,- մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` ապագա ագրոնոմներին մաղթելով  հաջողություններ և հետաքրքիր կրթական տարիներ:

«Կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը գտնում է, որ պետք է փոխել գյուղատնտեսության վարման եղանակները, դրանք համապատասխանեցնել կլիմայի փոփոխությանը։ Այսինքն, օգտագործելով նույն հողատարածքները նոր մոտեցմամբ և եղանակով, ստանալ ավելի շատ բերք, խնայողաբար օգտագործել բնական պաշարները, օրինակ՝ ջրային, կրճատել պարենի, սննդամթերքի կորուստները, խթանել ռեսուրսախնայող գյուղատնտեսության վարումը», – նշել  է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։

Այնուհետև նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն և հանդիպում ունեցել աշխատակազմի հետ: Նախարարը նշել է, որ գյուղատնտեսության զարգացման համար այս կենտրոնը մեծ կարևորություն ունի և պետք է ծրագրեր իրականացնել դրա գործունեությունը խթանելու, զարգացման ծրագրեր իրականացնելու, եկամտաբերությունն ավելացնելու և գյուղացիների համար օգտակար դարձնելու ուղղությամբ:

Պարենի համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի 16-ին, որը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը 1945 թվականից ի վեր տոնում է որպես ՊԳԿ-ի հիմնադրման օր։ Այս տարի այն կրում է «Կլիման փոփոխվում է։ Գյուղատնտեսությունը և պարենը նույնպես պետք է փոփոխվեն» խորագիրը:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83