Տնտեսական

USD BUY - 369.50+0.00 USD SELL - 373.00+0.50
EUR BUY - 432.00+1.00 EUR SELL - 437.00+1.00
OIL:  BRENT - 105.88-0.21 WTI - 94.40-2.35
COMEX:  GOLD - 4722.30+0.47 SILVER - 76.38+1.21
COMEX:  PLATINUM - 2030.40+2.24
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.31-0.29 EUR/GBP - 1.172+0.40
FOREX:  EUR/USD - 1.172+0.40 GBP/USD - 1.353+0.55
STOCKS RUS:  RTSI - 1139.93-2.29
STOCKS US: DOW JONES - 49230.71-0.16 NASDAQ - 24836.60+1.63
STOCKS US: S&P 500 - 7165.08+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 60537.36+2.36 TOPIX - 3735.28+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25925.65+0.04 SSEC - 4086.34-0.17
STOCKS EUR:  FTSE100 - 10379.08-0.75 CAC40 - 8157.82-0.84
STOCKS EUR:  DAX - 24128.98-0.11
27/04/2026  CBA:  USD - 371.56-0.27 GBP - 503.8+2.39
27/04/2026  CBA:  EURO - 436.43+2.06
27/04/2026  CBA:  GOLD - 56285-405 SILVER - 893.85-39.39
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՈՒ ԲՐԵՆԴԻԻ ՍՊԻՐՏԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԹՈՐՎԱԾՔԻ ՀՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
14/05/2009 15:32
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՈՒ ԲՐԵՆԴԻԻ ՍՊԻՐՏԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԹՈՐՎԱԾՔԻ ՀՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ այսօր` մայիսի 14-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ընդունել է ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ։ Դրանցից առաջինով հաստատվել են 2009թ. ՀՀ գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու կարգը և պետական աջակցության ծրագրում ընդգրկվող նախկին վարչական շրջանների և համայնքների ցանկը, որոշման հավելվածները, փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի N155-Ն որոշման մեջ։ «Անասնակերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի համաձայն գործադիրը հաստատել է կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական և անօրգանական թունավոր անցանկալի նյութերի ցանկը և դրանց առավելագույն թույլատրելի քանակները։ Որոշման շնորհիվ երկրում կապահովվի կերերի արտադրության և ներկրման անվտանգությունը։ Այս հատվածի վերջին երկու որոշումներով ՀՀ կառավարությունը, համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի 27-րդ և 33-րդ հոդվածների և 41-րդ հոդվածի 3-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանել է հայկական կոնյակի ու բրենդիի սպիրտի և խաղողի օղու թորվածքի հնեցման կարգը և փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի N954-Ն որոշման մեջ, դրանով իսկ ներդրվել են գինեգործական արտադրանքի հնեցման տեխնոլոգիական միասնական չափանիշներ, ինչը կնպաստի թողարկվող արտադրանքի որակի բարձրացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։

27/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.56
-0.27
Եվրո (EUR)
436.43
+2.06
Ռուբլի (RUR)
4.9449
-0.0003
Լարի (GEL)
138.18
-0.02
56285
-405
Արծաթ
893.85
-39.39