Սոցիալական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Վիվասել-ՄՏՍ. Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի կրթության ոլորտը շարունակում է զարգանալ
20/10/2016 14:24
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի կրթության ոլորտը շարունակում է զարգանալ

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 11-րդ օլիմպիադան ռեկորդային՝ 896 մասնակից է ունեցել Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Ֆիլիպիններից, Գերմանիայից,  Հոնգ Կոնգից, Հնդկաստանից, Իրանից, Հորդանանից, Մալազիայից, Պերուից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թայվանից, Թաիլանդից, ՄԱԷ-ից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Վիետնամից

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպչական կոմիտեն հայտնում է, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերության Կրթական բաժնում կայացել է թվով 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցության հայտ է ներկայացրել և մրցել 35 մասնակից՝ 24 երկրից. Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Ֆիլիպիններից, Գերմանիայից, Հոնկոնգից, Հնդկաստանից, Իրանից, Հորդանանից, Մալազիայից, Պերուից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թայվանից, Թաիլանդից, ՄԱԷ-ից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Վիետնամից: Օլիմպիադայի առաջին փուլի 896 մասնակցից 71-ը ներկայացրել են Հայաստանի բուհերը և ՏՏ ընկերությունները, իսկ 820-ը՝ միջազգային համալսարանները:

Օլիմպիադային մասնակցությամբ աչքի են ընկել ոլորտի՝ մինչև 30 տարեկան տարիքային խմբի ամենատաղանդավոր ուսանողները: 2016թ.-ի օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլը, որը կայացել է մասնակից երկրներում, ներառել է թեստային առաջադրանք՝ ուղղված ունակությունների մակարդակի գնահատմանը: Մրցույթի երկրորդ փուլում մասնակիցները պետք է կատարեին ամենաբարդ մակարդակի՝ համալիր լուծումներ պահանջող ինժեներական առաջադրանքներ: Առաջին փուլի արդյունքներով՝ 896 մասնակիցներից 35-ն անցել են օլիմպիադայի երկրորդ փուլ, որը կայացել է հոկտեմբերի 18-ին «Սինոփսիս Արմենիա» ընկերության Կրթական բաժնում:

Միջոցառումը կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ համագործակցությամբ: Օլիմպիադայի կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը օլիմպիադայի ինֆորմացիոն հովանավորն է: 2010թ.-ին ստանձնելով օլիմպիադայի գլխավոր հովանավորությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը յոթ տարվա ընթացքում տրամադրել է ավելի քան 59.200.000 դրամ՝ ծրագրի իրականացման նպատակով: Օլիմպիադայի հովանավորներն են «Յունիկոմպ» ընկերությունը, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը և ՏՀՏ գործատուների միությունը: Միկրոէլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության ոլորտին ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ աջակցությունը պայմանավորված է այս ոլորտների՝ երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը դառնալու ներուժով, ինչի մասին փաստում է բազմաթիվ երկրների փորձը:

«Նպատակների և անելիքների մեր ցանկում պետք է առանձնացնել առնվազն մեկ առաջնահերթ խնդիր՝ աջակցությունը երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին նպաստող երկարաժամկետ ծրագրերին: Միկրոէլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների զարգացումը պետք է լինի ներդրումների առաջնային թիրախ: Ավելին, այս ոլորտներում երկարաժամկետ սոցիալական ներդրումների բացակայությունը կարող է հույժ բացասական ազդեցություն ունենալ երկրի ապագայի վրա: Վերոնշյալ ոլորտներում սոցիալական ներդրումները նախևառաջ կնպաստեն մրցակցային առավելության ձևավորմանը, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական աճին, կօգնի կանխել «ուղեղների արտահոսքը» և, վերջապես՝ կնպաստի Հայաստանի վարկանիշի բարձրացմանը թե՛ երկրի սահմաններից դուրս, և թե՛ նրա ներսում՝ ամրապնդելով ժողովրդի հավատը երկրի ապագայի նկատմամբ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 11-րդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ «Սինոփսիս»-ի  գալա-միջոցառման ընթացքում: Օլիմպիադայի հաղթողներն են

– Առաջին մրցանակ՝ «Ոսկե» մեդալակիր Ֆլորին Բուրչիա (Գերմանիայի Դաշնություն)
– Երկրորդ մրցանակ՝ «Արծաթե» մեդալակիր Յու Չնտի (Հոնկոնգ)
– Երրորդ մրցանակ՝ «Բրոնզե» մեդալակիր Ամին Մեշկատ (Իրանի Իսլամական Հանրապետություն)

Գալա-միջոցառման ընթացքում մրցանակներ են հանձնվել նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի կրթական մրցանակի դափնեկիրներին: Մրցանակաբաշխության երեկոն եզրափակվել է ճաշկերույթով և համերգով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39