Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Ucom Հիմնադրամ. ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ստացավ
31/10/2016 16:06
Կիսվել

Ucom Հիմնադրամ. ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ստացավ

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս աջակցեցին մեկ ընտանիքի` կայուն եկամտի աղբյուր ստեղծելու գործում: Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքներից մեկում բնակվող չորս զավակների մայր՝ տիկին Էլմիրայի ընտանիքին:

Ընտանեկան խնդիրների պատճառով մայրը միայնակ է հոգում իր չորս զավակների կարիքները, որոնցից երկուսը դպրոցականներ են, իսկ 5-ամյա Գոռն ու 3-ամյա Հարութը մշտապես տանն են` համայնքում մանկապարտեզի բացակայության պատճառով։ Համայնքից մեկուսացած այս ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում՝ ապաստանել են համայնքի լքված մեկ-սենյականոց հողակերտ տներից մեկում, որի առանց այդ էլ խարխուլ տանիքը քամուց ավելի է վնասվել՝ ներս թողնելով անձրևաջուրը, և վթարային լինելու պատճառով վտանգավոր է դարձել բնակության համար։

Մայրը գումար աշխատելու համար երբեմն գնում է կարտոֆիլի դաշտեր աշխատելու, իսկ ընտանիքի միակ կանոնավոր եկամուտը 49 000 դրամ կազմող ընտանեկան նպաստն է, որով անհնար է հոգալ չորս երեխաների ամենաառաջնային կարիքներն անգամ։

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով անասնապահության և հողագործության դերն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում, Ucom Հիմնադամի կողմից տիկին Էլմիրային տրամադրվել է 50 հավ, կարտոֆիլի սերմնացու, լվացքի մեքենա, մահճակալներ, անկողնային պարագաներ, խոհանոցային պարագաներ, պահարան, տաք հագուստ։ Բացի այդ Վորլդ Վիժն Վարդենիս տարածքային ծրագրի կողմից ընտանիքին տրամադրվել է տնակ-վագոն։ Այս ամենը կօգնի սննդի հարցը որոշակի չափով լուծելու, ինչպես նաև՝ եկամուտ ապահովելու գործում:

Տիկին Էլմիրան վստահ է, որ այժմ արդեն կկարողանա ապահովել իր զավակների առաջնային կարիքները և երեխաներին պահել տանը՝ մայրական հոգածության ներքո:

«Ucom Հիմնադրամն ամեն ամիս կրկնապատկում է Ucom ընկերության բաժանորդների հանգանակած գումարը, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դառնում այս ծրագիրն իրականացնել մեր գործընկեր՝ Վորլդ Վիժնի օգնությամբ։ Նրանք են գտնում և աշխատում ծայրահեղ աղքատության մեջ հայտնված խիստ խոցելի ընտանիքների հետ, և մեր բաժանորդների շնորհիվ այս ընտանիքներն ստանում են առաջնային կարիքները հոգալու մինիմալ հնարավորություններ», – ասել է Ucom Հիմնադրամի գլխավոր տնօրեն Աշոտ Բարսեղյանը։

«Ucom Հիմնադրամի հետ միասին իրականացնում ենք մի այնպիսի ծրագիր, որը թույլ է տալիս ծայրահեղ աղքատության մեջ հայտնված ընտանիքների համար ստեղծել նվազագույն կարիքներն ապահովող պայմաններ և կայուն եկամտի հնարավորություն, որը թույլ է տալիս այդպիսի ընտանիքներին իրենց երեխաներին չուղարկել, կամ հետ վերադարձնել գիշերօթիկ հաստատություններից», – ասել է Վորլդ Վիժն Հայաստանի մարկետինգի բաժնի ղեկավար Արտակ Օրդյանը։

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներն ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92